2008-09-20 04:34:26

Եվրոպական Տիեզերական Ճառագայթների 21-րդ սիմպոզիումը` ԵՏՃՍ, անցկացվեց Կոշիցեի Տեխնիկական համալսարանում,Կոշիցե, Սլովակիա, 2008թ-ի սեպտեմբերի  9-ից` երեքշաբթի, մինչև սեպտեմբերի 12-ը` ուրբաթ: Սիմպոզիումի գիտական ծրագիրն ընդգրկում էր բանավոր և պոստերային զեկուցումներ հետևյալ թեմաներով`

1.    Տիեզերական ճառագայթների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

2.    Էներգետիկ մասնիկները և Երկրի մագնետոսֆերան

3.    Էներգետիկ մասնիկները հելիոսֆերայում

4.    Արեգակ-երկրային ազդեցությունները ժամային տարբեր գոտիներում

5.    Տիեզերական ճառագայթները "ծնկից" ցածր

6.    Տիեզերական ճառագայթները "ծնկից" բարձր

7.    Բարձր էներգիայի փոխազդեցություններ

8.    GeV և TeV գամմա ճառագայթների աստղագիտություն

9.    Եվրոպական նախագծերը տիեզերական ճառագայթների վերաբերյալ 

Եվրոպական 20 երկրներից մոտավորոպես  150 գիտնականներ ներկայացրին 76 բանավոր և 120 պոստերային զեկույցներ: Սիմպոզիումի ուղղվածությունը բարձր էներգետիկ գալակտիկական տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունից ("ծնկի" շրջանի ֆիզիկա, մյուոններ, ուժեղ փոխազդեցություններ) մեծապես փոփոխվել է  դեպի Արեգակ-երկրային կապեր,արեգակնային ֆիզիկա և տիեզերական եղանակ:

Հայկական պատվիրակությունը` Ա. Չիլինգարյան, Գ.Հովսեփյան,  ներկայացրեց 3 բանավոր և 2 պոստերային զեկույցներ: 

Ա. Չիլինգարյան`

Մասնիկներ գրանցող դետեկտորները տիեզերական եղանակի կանխորոշման մեջ: Գալակտիկական Տիեզերական Ճառագայթների ուսումնասիորւթյունը "ծնկից" մինչև սպեկտրի կտրուկ նվազելը (10^16-10^19) eV Արագածի Տիեզերական Ճառագայթների Հետազոտական կայանում: 

Գ.Հովսեփյան`

Տիեզերական ճառագայթման էներգետիկ սպեկտրը` ստացված Արագածի  MAKET ANI  անտենայի միջոցով: 

Պոստերային պրեզենտացիաներ`

Միջին-ցածր լայնություններում տեղակայված հիբրիդային մասնիկներ գրանցող ցանց` արեգակնային ֆիզիկայի և տիեզերական եղանակի ուսումնասիության համար, P2.12A, Արագածի տիեզերական միջավայրի կենտրոնի մոնիտորների պարամետրերը` չափված 24-րդ արեգակնային փուլի սկզբում:

Սիմպոզիումի միջազգային խորհուրդը որոշվեց անցկացնել 2010 թ-ին` Ֆինլանդիայի Տուռկու քաղաքում: 

Հայկական պատվիրակությունը սիմպոզիումի ընթացքում ինչպես միշտ մասնակցեց Եվրոպական նախագծերի քննարկման ժողովներին, որի անդամ է հանդիսանում ՏՃԲ-ն: INTAS 8777 նախագծի հանդիպման ժամանակ հայկական պատվիրակությունը զեկույց ներկայացրեց Արագածի ստորգետնյա մյուոնային մոնիտորի համար նոր էլեկտրոնիկայի շահագործման ինչպես նաև Արագածի մասնիկներ գրանցող դետեկտորների համար ամենահավանական սկզբնական պրոտոնային էներգիաների հաշվարկման վերաբերյալ: Նախագծի մասնակիցների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իսրայելում` փետրվար-մարտ ամիսներին` նախագծի ավարտից անմիջապես առաջ: Վերջնական նախագծի ծրագիրը պետք է պատրաստ լինի 2008թ-ի վերջին: 

Գիտաժողովի ավարտից հետո Կոշիցեի Տեխնիկական համալսարանում կայացավ մեկօրյա հանդիպում` «Տվյալների դարան նեյտրոնային մոնիտորների չափումների համար» (NMDB գրանտային համաձայնագիր N 213007) թեմայով: 

Ունկնդրելով բոլոր խմբերի ղեկավարներին և քննարկելով նախագծի ներկայիս վիճակը` որոշում ընդունվեց որոշ կարևոր փոփոխություններ կատարել և վերանայել նախագծի նպատակները: Հաջորդ հանդիպումը նախատեսվեց Գերմանիայի Կիել քաղաքում`  2008թ-ի դեկտեմբերի 3-5-ը: Հայկական պատվիրակությունը առաջարկեց հանդիպման մեջ ընդգրկել գիտական նիստեր 2 թեմաների շուրջ.

  1. Ֆիլտրացիոն ալգորիթմեր ժամանակային շարքերի հարթեցման համար
  2. Տիեզերական եղանակի կանխագուշակումները` հիմնված ՆՄ-ի տվյալների վրա:

Հանդիպումներ կայացան նաև Բուլղարիայի և Խորվատիայի պատվիրակությունների անդամների հետ` SEVAN մասնիկներ գրանցող դետեկտորների տեղադրման շուրջ: Երկու խմբերն էլ արդեն նախապատրաստում են Ֆոտոբազմապատկիչներ և SEVAN դետեկտորների տեղադրումը: Հայկական փորձագետները կավարտեն դետեկտորի կառուցումը 2008թ-ի ուշ աշնանը կամ ձմռանը:

 Նկ 1. Գ. Հովսեփյանը զեկուցում է MAKET ANI վերջնական արդյունքների շուրջ

Նկ 2 Պոստեր ներկայացում, ձախից աջ` Ի Յաշին ( ՄՃՖԻ, Մոսկվա, ՌԴ), Ա. Չիլինգարյան ( ՏՃԲ, ՀՀ), Պ.Սպիլանտինի (Մոսկվայում Իտալական դեսպանատան գիտական ատաշեն), Դ. Տիմաշկով  (ՄՃՖԻ, Մոսկվա, ՌԴ, ճանաչվեց սիմպոզիումի լավագույն երիտասարդ գիտնականը)

ՆԿ 3 INTASհամգործակցության հանդիպումը: Ձախից աջ` Ռ. Բուտիգոյեր, Է. Ֆլյուկիգեր (երկուսն էլ Բեռնի հալմալսարանից, Շվեյցարիա), Ա. Չիլինգարյան (ՏՃԲ, ՀՀ), և նախագծի կազմակերպիչ Ռ. Հիփլեռ (Գրայնշվալդի համալսարան, Գերմանիա)

Նկ 4 Ա. Չիլինգարյանը և Եվրոպական սիմպոզիումի խորհրդի նախագահ պրն. Առնոլդ Վոլֆենդալը քննարկում են տիեզերկան ճառագայթների էներգետիկ սպեկտրի առանձնահատկությունները

Նկ 5 Պրոֆեսոր Ջ. Ստամենովը (Բուլղարիայի գիտւթյունների ակադեմիայի Միջուկային Ֆիզիկայի Ինստիտուտի տնօրեն) պարզաբանում է SEVAN դետեկտորի կարգավիճակը Բուլղարիայում

Նկ 6 NMDB նիստ: Ձախից աջ` Գ.Հովսեփյան (ՏՃԲ, ՀՀ), Ե. Վաշենյուկ , (Բևեռային Ինստիտուտ, Ապատիտի, ՌԴ, Ռ.Բուտիգոյեր, Ե. Ֆլյուկիգեր (երկուսն էլ Բեռնի հալմալսարանից, Շվեյցարիա), Ա.Չիլինգարյան (ՏՃԲ, ՀՀ)