2013-11-11 10:26:44 |
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցներ՝ Տիգրան Կարապետյանը և Սեդա Սարգսյանը, նոյեմբեր ամսին պաշտպանեցին թեկնածուական ատենախոսությունները: v
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցներ՝ Տիգրան Կարապետյանը և Սեդա Սարգսյանը, նոյեմբեր ամսին պաշտպանեցին թեկնածուական ատենախոսությունները: v
2013թ. նոյեմբերի 11-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տիեզերական ճառագայթների բաժնից՝ Տիգրան Կարապետյանը “Արևային և ամպրոպային մոդուլյացիոն էֆեկտների հետազոտությունը հիմնված երկրորդական տիեզերական ճառագայթների հոսքերի վրա” թեմայով, և կոսմոլոգիայի և ասղաֆիզիկայի կենտրոնից՝ Սեդա Սարգսյանը “Հարաբերականության ընդհանուր տեսության և իր ընդհանրացումների ստուգումը արբանյակային տվյալներով և Կոլմոգորովի վերլուծությունը” թեմայով, հաջողությամբ պաշտպանեցին իրենց թեկնածուական ատենախոսությունները:
Գիտ. ղեկավարներն էին՝ Աշոտ Չիլինգարյանը և Վահագն Գուրզադյանը՝ համապատասխանաբար:
2012թ.-ից մինչ օրս՝ 14 ասպիրանտներ պաշտպանել են իրենց թեկնածուական ատենախոսությունները, իսկ 2 ավագ գիտաշխատողներ դարձել են ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր: Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան շարունակում է պատրաստել բարձր էներգիայի և աստղաֆիզիկայի բնագավառում բարձրակարգ մասնագետներ: Ավելին, շատ շուտով լաբարատորիայում բացվելու է մագիստրատուրայի բաժին, որը կդառնա Հայաստանի համար նոր, ռազմավարական ուղի:
Բացի այդ լաբորատորիան շարունակում է հյուրընկալել գիտնականների տարբեր երկրներից, որոնց թվում էր Տեխնոլոգիանների և տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտից՝ Կ. Գեորգիեւան, ով սիրով համաձայնեց լինել Տիգրան Կարապետյանի ընդդիմախոսը: Մնացած ընդդիմախոսներն էին՝ Ա. Դանագուլյանը Երևանի Պետական Համալսարանից, Ա. Անանիկյանը և Ա. Սեդրակյանը՝ ազգային լաբորատորիայից:
Հայցորդների զեկույցները, ընդդիմախոսների մեկնաբանությունները, հայցորդների պատասխանները լսելուց հետո գիտ. խորհուրդը որոշեց՝ Տ. Կարապետյանին և Ս. Սարգսյանին շնորհել գիտությունների թեկնածուի աստիճան:
Մենք շնորհավորում ենք երիտասարդ գիտնականներին և ցանկանում ենք նրանց բեղուն աշխատանք ազգային լաբորատորիայում:
Նկ 1, Տիգրան Կարապետյանը ներկայացնում է իր թեզը