
2023-04-26 09:55:32 |
SEVAN դետեկտորը տեղադրվել է Բավարիական Ալպերում գտնվող Ցուգսպիցեի վրա
SEVAN ցանցի հայ և գերմանական խմբերը Շեֆերնհաուս բնապահպանական հետազոտական կայանում (Ցուգսպիցե, 2650 մ) տեղադրել են SEVAN դետեկտորը: Կայանը պատմական այն վայրն է, որտեղ Յոհիմ Կյուետները 1945-1949 թվականներին հիմնարար փորձեր է կատարել ամպրոպային ամպերի լիցքային կառուցվածքի ուղղությամբ: Երկրի մակերևույթին մոտ էլեկտրական դաշտի (NSEF) չափումները կայանում տեղադրված EFM-100 սենսորի միջոցով կնպաստեն մասնիկների հոսքի չափումներին: NSEF-ի չափումները մեծապես կբարելավեն մասնիկներ-մթնոլորտ կապի հետազոտությանը, որը մթնոլորտային ֆիզիկայի հետազոտությունների կարևորագույն մասն է: Էլեկտրոնների արագացումը և կայծակի առաջացումը հասկանալու համար՝ Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Սլովակիայի և Չեխիայի ամենաբարձր լեռներում տեղադրված դետեկտորները մշտադիտարկում են մասնիկների ուժեղացված հոսքերը և մթնոլորտային լիցքավորումը: Այս տեղեկություններն անհրաժեշտ են արեգակնային ֆիզիկայի, տիեզերական եղանակի, արեգակ-երկիր կապերի և Երկրի թվային մոդելների ուսումնասիրությունների համար:



