2013-06-20 19:20:27

Տիեզերական ճառագայթների Բաժանմունքը համալրվել է նոր ուսանողներով

Մի  քանի ուսանողներ ,  ովքեր իրենց  թեզերն էին պաշտպանում Տիեզերական  Ճառագայթների Բաժանմունքում, մտնում են  իրենց աշխատանքային  գործունեության նոր   փուլ: 
 Հասմիկ Ռոստոմյանը և Հռիփսիմե Մկրտչյանը  ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետից հաջողությամբ պաշտպանեցին իրենց ՛՛Ամպրոպային ամպի էլեկտրական կառուցվածքը և ամպրոպային վերգետնյա ավելացումների (TGEs) առաջացումը՛՛ և՛՛Արեգակնային արագացուցիչների առավելագույն էներգիան, տվյալներ երկրի մակերևույթին մոտ և տիեզերքում կատարված չափումներից՛՛  մագիստրոսական  թեզերը: 
 Այժմ նրանք աշխատում են  ՏՃԲ-ում և պետք է պատրաստվեն Նոր Ամբերդում սեպտեմբերի 9-13  կայանալիք ՛՛Ամպրոպներ և տարրական մասնիկների արագացում՛՛ TEPA-2013  գիտաժողովին , ինչպես նաև  պատրաստվում են  նոյեմբերին սպասվող ասպիրանտուրային քննություններին: Հռիփսիմեն  և  Հասմիկը  ԵՊՀ-ից  ՏՃԲ-ի համար Կիրակոս Վապորսյանի անվան կրթաթոշակի շահառուներն են  այս տարի : Մենք  շնորհավորում ենք  Հռիփսիմեին   և  Հասմիկին այդ կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ:




              Նկ. 1: Աջից ձախ: Հռիփսիմե Մկրտչյան , Հասմիկ Ռոստոմյան . վերջերս ստացել են մագիստրոսի կոչում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում 


Հայկ Ավագյանը      ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի  ֆակուլտետ շրջանավարտ է , սկսել է աշխատել ՏՃԲ-ում: Նրա հիմնական աշխատանքը  լինելու է  նոր ալգորիթմների մշակումը  Արագածի Տիեզերական Եղանակի կենտրոնի և աստղոֆիզիկական այն փորձերի տվյալների վերլուծության համար:




Նկ. 2:  Հայկ Ավագյան 

Հունիսի  1-ին  ԱՄՆ-ի  Ինդիանա նահանգի  Սաուտ Բենդի քաղաքի  Նոտր-Դամ համալսարանի ուսանող  Պատրիկ Ֆեսանոն, սկսել է իր պրակտիկան Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքում: 
Եվրոպական հետազոտությունների ՛՛Nanovic՛՛ինստիտուտի աջակցությամբ  Պատրիկը 10 շաբաթ  կզբաղվի  Տիեզերական Ճառագայթների  Բաժանմունքի տվյալների բազայի պահպանման և զարգացման համար    ծրագրային ապահովման  մշակմամբ ,  դրանք զարգացնելու և կատարելագործելու  համար: Ինչպես նաև կսովորի Ամպրոպային Վերգետնյա Ավելացումների՝  նոր հայտնաբերված երկրային մթնոլորտում  բարձր էներգիայի երևույթի,  վերլուծության մեթոդներին : Նա կաշխատի նաև ՏՃԲ-ի ասպիրանտների հետ  զարգացնելու համար ADAS (Տվյալների ընդլայնված վերլուծության ) ֆայլերի համակարգի  արխիվացված   ֆայլերի ձևաչափերի ապահովման վրա,  պահպանվող ֆայլերին   անհրաժեշտ տարածքը  նվազեցնելու  համար: 


  

Նկ. 3: Պատրիկ Ֆեսանոն Նոր Ամբերդի գիտահետազոտական կայանում

 
ՏՃԲ-ի 13 գիտնականեր և աշխատակազմի անդամներ  Հարություն և Նադյա  Վապորսյան  ընտանիքի կողմից  ստացել են դրամական պարգև  իրենց կատարած աչքի ընկնող աշխատանքի և վճռականության համար, շարունակելու իրենց առաջատար  փորձերը Հայաստանում :  ՛՛Ես ունեմ նրանց լուսանկարները և նայում են ամեն օր և այնքան հպարտ եմ : ՛՛, - նշել է Հարություն Վապորսյանը: 
՛՛Ընդանուր առմամբ  մենք  գոհ ենք մեր ուսանողներից   և մեր փորձառու ու երիտասարդ գիտնականներից, որոնք ուղղորդում են մեր ուսանողներին: Ինչպես նաև մենք շնորհակալ ենք Վապորսյան ընտանիքից մեր  երիտասարդ ուսանողներին և գիտաշխատողներին կրթաթոշակներով և մրցանակներով խրախուսելու համար: 





 Նկ 4,Առաջին շարք, ձախից աջ.  Տիգրան Կարապետյան,Հասմիկ Ռոստոմյան, Նարինե Խաչատրյան, Մարի Գասպարյան, Բագրատ Մաիլյան, Անուշ Հակոբյան, Արտուր Ռեյմերս
 Երկրորդ շարք,  ձախից աջ. Կարեն Առաքելյան, Արա Բաբայան, Լևոն Վանյան, Հայկ Ավագյան, Պավել Սոլախյան, Հռիփսիմե Մկրտչյան