2011-05-20 14:57:51

20-ը մայիսի, 2011. Արագած տանող ճանապարհը բաց է

Ապրիլ և մայիս ամիսների համար անբնականորեն շատ տեղացած ձյան պատճառով Արագած տանող ճանապարհի բացումը իսկապես դժվար խնդիր էր:  Մի քանի բուլդոզերներ երկու օր փորձում էին մի կողմ հրելով ձյան հսկայական զանգվածը ` ճանապարհ հարթել դեպի Արագածի կայանը: Երբ 2 օր առաջ առաջին բուլդոզերը հասավ կայանի մոտ ( “կատոկ” անվամբ վայրը) այն խափանվեց, և գործն ավարտին հասցրեց մեկ այլ բուլդոզեր, որը շտապեց օգնության :Երկու վարորդ Հրանտների շնորհիվ`Մուրադյան և Փիլիպոսյան, շուտով Երևանի,Մոսկվայի և ԱՄՆ ոսկե երիտասարդությունը կկարողանա բարձրանալ Արագած` համտեսելու կայանի կողքի հյուրանոցում մատուցվող հայտնի Արագածի խաշը:

ՏՃԲ ճարտարագետները և գիտնականները ևս կշարունակեն բնական արագացուցիչների հետաքրքրաշարժ հետազոտությունները կայծակնային ամպերում:Նոր փորձարարական լաբորատորիայի շինությունը վերանորոգվեց անցյալ տարի և պատաստ է ընդունել մասնիկներ գրանցող դետեկտորների նոր ցանցեր:  Արագածում կտեղադրվի եղանակի ժամանակակից ավտոմատացված կայան` օդերևութաբանական և գեոֆիզիկական պարամետրերի կորրելացման համար: Էլեկտրական դաշտի մետրերը և կայծակ գրանցող դետեկտորները կկալիբրացվեն, և այնուհետև, Արագածից Երևան ընկած 4 վայրերում կշահագործվի դաշտի մետրերի ցանցը:

 

Նկ 1. Ճանապարհը բաց է, 20-ը մայիսի, 2011

 Նկ 2. 5 մետրանոց ձյան պատերը Արագածի ճանապարհին կանգուն կմնան մինչև Հունիսի վերջ 

ՆԿ 3. Պայքար ձնակույտերի դեմ 

Նկ 4. Լաբորատորիայի նոր շենքը վերջապես բաց է 

Նկ 5. Այս փորձարարական սրահը շուտով կտեղակայի նոր մասնիկներ գրանցող դետեկտորներ