2012-03-11 07:13:47 |
ՏՃԲ-ը համալրվել է ուսանողներով
Ա. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբարատորիայի Տիեզերական ճառագայթների բաժանմունքը 2011-2012 տարիների ընթացքում համալրվել է նորավարտ մասնագետներով և խոստումնալից ուսանողներով` Հռիփսիմե Մկրտչյան, Հասմիկ Ռոստոմյան, Հովհաննես Ցականյան, Դանիել Բաղդասարյան, Ստեփան Սարգսյանը, Հակոբ Կանոյան,Մանյա Գասպարյան, որոնք սովորում են ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետում և պլանավորում են իրենց ասպիրանտական թեզերը պաշտպանել և մասնագիտական աշխատանքը շարունակել ԱԱԳԼ-ում:
ԱԱԳԼ-ի տնօրեն Ա. Չիլինգարյանի ղեկավարությամբ ԵՊՀ-ի մագիստրոսներ Հասմիկ Ռոստոմյանն և Հռիփսիմե Մկրտչյանը համապատասխանաբար զբաղվում են Ֆորբուշ նվազման երևույթի, ամպրոպային եղանակների ժամանակ էլեկտրական դաշտի փոփոխության և մասնիկների հոսքի միջև կապի ուսումնասիրությամբ :
Հովհաննեսը Ցականյանը, Դանիել Բաղդասարյաը , Ստեփան Սարգսյանը և Հակոբը Կանոյան փորձարարական տվյալների հավաքագրման բաժնի ղեկավար Ա. Ռեյմեսի ղեկավարությամբ զբաղվում են ծրագրավորման հետևյալ հիմնական խնդիրներով ` դետեկտորներից ստացված տվյալների կուտակմամբ և բազայում համալրմամբ , կուտակված տվյալների նախնական մշակմամբ և համացանցում տվյալների ներկայացմամբ :
Ուսանողները նշում են, որ ԱԱԳԼ-ն հնարավորություն է տալիս ուսմանը զուգահեռ նաև մասնագիտությամբ աշխատելու, մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու և որպես մասնագետ կայանալու հարցում:
Նրանք հավաստում են, որ Հայաստանում նշված երևույթը բացառիկ է, քանի որ ոչ մի այլ կազմակերպություն կամ հաստատություն նորավարտներին կամ դեռևս ուսանողներին նման հնարավորություն չի ընձեռում: Նրանք շնորհակալություն են հայտնում ԱԱԳԼ-ի անձնակազմին մասնագիտական աջակցման և խրախուսման համար և խոստանում գիտության մեջ ապագայում իրենց վճռական դերն ունենալ և դառնալ բարձր որակավորում ունեցող գիտնականներ, ինչ կնպաստի ինչպես Հայաստանում գիտության, այնպես էլ ԱԱԳԼ-ի զարգացմանն և առաջխաղացմանը:
Աջից ձախ. Հովհհանես Ցականյան, Դանիել Բաղդասարյան, Հակոբ Կանոյան,Մանյա Գասպարյան,Հռիփսիմե Մկրտչյան,
Հասմիկ Ռոստոմյանն, Տիգրան Կարապետյան, Բագրատ Մաիլյան, Լևոն Վանյան