2012-05-20 08:13:37

ՏՃԲ-ի աշխատակից Արմեն Հովհաննիսյանը ստացավ գիտական աստիճան

2012 թվականի մայիսի 15-ին կայացավ Ա.Ի. Ալիխանյանի անվան  Ազգային Գիտական Լաբորատորիայի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքի ասպիրանտ Արմեն Հովհաննիսյանի  “Երկրորդային Տիեզերական ճառագայթների մոդուլացիրոն էֆեկտների հետազոտությունը և հնարավոր ռադիացիոն փոթորիկների տեղեկացման համակարգի ստեղծումը “ թեմայով  ատենախոսության պաշտպանությունը: Ասպիրանտի գիտական ղեկավարն է  պրոֆեսոր Ա. Չիլինգարյանը,  ընդիմախոսներ`   Ն. Ակոպովը և Ա. Տոնեյանը :

Ատենախոսությունը նվիրված էր  երկրորդական տիեզերական ճառագայթների հոսքերի մոդուլյացիոն էֆեկտների ուսումնասիրությանը և Արագած Գիտահետազոտական Կայանի (ASEC) դետեկտորների տվյալներով ռադիացիոն փոթորիկներից նախազգուշացման ազդանշանային համակարգ ստեղծելուն:

 Աշխատության հիմնական նպատակներն և կատարված աշխատանքներն են .

  •  Ռադիացիոն փոթորիկներից նախազգուշացման ազդանշանային համակարգի ստեղծումը 
  •  Հաշվարկել   նախազգուշացնող համակարգի  էֆեկտիվության և սխալ ահազանգման            հավանականությունը
  •  Արագած գիտահետազոտական կայանի դետեկտորներին, ինչպես նաև բազմաչափ           դետեկտորների ժամանակային շարքերի ֆիլտրացիայի ալգորիթմների կիրառումը :          
        Ամպրոպների ժամանակ մասնիկների հոսքերի ավելացման հետազոտությունը:   
Աշխատության մեջ անդրադարձ է կատարվել նաև  Տիեզերական Եղանակի որոշմանը , հետազոտման ժամանակակից մեթոդներին  և գոյություն ունեցող կանխագուշակման մեթոդներին: 

Ընդիմախոս Ն. Ակոպովը կարևորել է ասպիրանտի կատարած գիտական աշխատանքը, նշել է, որ աշխատանքը  ամբողջովին կատարված է բարձր գիտական մակարդակով, հանդիսանում է ինքնուրույն գիտական հետազոտություն, պարունակում է նոր, հետաքրքիր արդյունքներ: Նա նաև ցանկություն հայտնեց, որ ասպիրանտը շարունակի ընտրված թեմայի հետազոտությունը և հասնի առավել մեծ հաջողությունների:

 

Նկար 1: Արմեն Հովհաննիսյանը ներկայացնում է ստացված արդյունքները