
2010-10-21 12:42:38 |
ՏՃԲ-ն իր կայքում տրամադրում է օրեկան տեղեկատվություն Արագածից
Նորաստեղծ «Արագածն այսօր»
բաժինը ՏՃԲ կայքում տրամադրում է տեղեկատվություն Արագած սարի
մթնոլորտային պայմանների և Արագածի Տիեզերական Միջավայրի Կենտրոնի
գործունեության վերաբերյալ:
Նորաստեղծ էջում դուք կարող եք գտնել ամենավերջին մթնոլորտային
դիտարկումներ, ներառյալ ամպերի տեսակները և դրանց դիրքը, կայծակի դեպքերի
տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն փոփոխվող տիեզերական ճառագայթների
հոսքերի և գեոմագնիսական դաշտերի խախտումների վերաբերյալ:
Էջը կպարունակի Արագածի հարավային գագաթի և կայանի շրջակայքի նկարներ՝ կատարված օրվա տարբեր ժամերի:
Կայանի կենցաղային պայմանների մասին տեղեկատվությունը ներառում է
սպասարկող անձնակազմի ցուցակը, տեղական ռեստորանի ճաշացուցակը,
տեղեկատվություն զբոսաշրջիկների համար և այլն:
Էջի տեղեկատվությունը կթարմացվի ամեն օր, ցանկցած օգտակար տեղեկություն կամ դեպքերի տվյալներ կտեղադրվեն էջում:
Գրանցվելով կայքում` մասնակիցները հնարավորություն կունենան Արագածի
կայանից տրամադրվող վերջին նորությունները ստանալ էլեկտրոնային փոստի
միջոցով:
ԵՂԱՆԱԿԸ
Արագածի կայանի մոտակայքում.
Տեղական ժամանակով 11:45-ին ամպամած էր (60-70%): Տեսանելիությունը բարձր էր: Արագածի հարավային գագաթը ամպերի տակ էր:
Ջերմաստիճանը 0-ից բարձր էր:
Տեղական ժամանակով 16:15-ին ամպամած էր (95-100%, stratus): Տեսանելիությունը ցածր էր: Արագածի հարավային գագաթը չէր երևում:
Ջերմաստիճանը 0-ից բարձր էր:
Նկ 1. Արագածի գիտահետազոտական կայանը և դրա շրջակայքը