2010-10-21 12:45:07

Ա.Ի. Ալիխանյանի ծննդյան օրը

Հունիսի 24-ը՝ ԵրՖի հիմնադիր Ա. Ի. Ալիխանյանի ծննդյան օրը, ինստիտուտի նախկին և ներկայիս աշխատակիցները նշեցին ինստիտուտի հրապարակում ծաղիկներ և ծաղկեփնջեր դնելով գիտնականի արձանի առջև:

Ա. Ի. Ալիխանյանի ծննդյան օրը Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի համար նշանավորվեց ևս մեկ կարևորագույն առիթով: Հայաստանի կառավարությունը հրապարակեց «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը» «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» վերանվանելու հունիսի 17-ի որոշումը:



Նկ. 3. Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցները Ա.Ի. Ալիխանյանի կիսանդրու մոտ նրա 102-ամյակի առիթով:24.06.2010



Նկ. 2. Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Ա. Չիլինգարյանը Հայաստանի կառավարական շենքում մամլո ասուլիս է տալիս: 17.06.2010


Նկ. 3. «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը» «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» վերանվանելու հունիսի 17-ի որոշումը