2015-08-17 11:12:27 |
Ամառային Դպրոցի Մեկնարկումը Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում
Օգոստոսի 17-ին, 2015թ. մեկնարկեց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի /Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ/ գիտական և ուսումնական լաբորատորիաներում անցկացվող <<Մթնոլորտում բարձր էներգիաների ֆիզիկա և տիեզերական ճառագայթներ>> խորագրով ամառային դպրոցը: 15 դասախոսներ ուսանողներին ներկայացնում են տիեզերական ճառագայթների և մթնոլորտային ֆիզիկայի, կոսմոլոգիայի, կիրառական հետազոտությունների, IT տեխնոլոգիաների և այլ կարևորագույն թեմաները: Սույն դպրոցին մասնակցում են 24 ուսանող Երևանի Պետական Համալսարանից և Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանից: Լաբորատոր աշխատանքների ընթացքում՝ ուսանողները սովորում են աշխատացնել մասնիկների դետեկտորների համակարգը, չափել հնագիտական իրերի բազմատարր պարունակությունը, ծանոթանում են JPU ժամանակակից սերվերներին, ինչպես նաև սովորում են հաշվել բժշկական իզոտոպերի համամասնությունը:
Դպրոցի վերջին օրը՝ օգոստոսի 20-ին, ուսանողները կայցելեն
Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի բարձր լեռնային Արագած կայան, որտեղ 3200մ. բարձրության
վրա է տեղակայված երկրորդական տիեզերական ճառագայթների հետազոտման ամենամեծ կենտրոնը:
Ուսանողները կծանոթանան տիեզերական ճառագայթների լիցքավորված և չեզոք բաղադրիչների
գրանցման ցանցերի, ինչպես նաև այլ գալակտիկական տիեզերական ճառագայթների, արեգակնային
ֆիզիկայի, տիեզերական եղանակի, մթնոլորտային ֆիզիկայի՝ այդ թվում կայծակի առեղծվածային
առաջացման հետոզոտությունների սարքավորումների հետ:
Ամառային դպրոցի գործնական ուղղվածությունը շեշտում է,
որ ֆիզիկան փորձարարական գիտություն է, որը չափումներից դեպի մոդելները և տեսություններ
ուղին, որը շատ արդյունավետ է եղել մեր և անցած դարաշրջանի մեր քաղաքակրթության հզոր
ենթակառուցվածքների նախագծման և միկրո-մակրո տիեզերքի բացատրության մեջ: Ա. Ալիխանյանի
անվան ազգային գիտական լաբորատորիան ապահովում է ուսանողներին ժամանակակից սարքավորումներով՝
խրախուսելով նրանց լինել գիտական ձգտումների մի մասը:
Ազգային լաբորատորիայի առաքելությունը ներառում է՝ սահմանել
բարձր չափանիշներ մագիստրոսների և ասպիրանտների կրթական դասընթացներում, ցուցադրել,
որ գիտությունը և կրթությունը իրապես կարող են ապահովել Հայաստանի զարգացման գործընթացը:
2014թ. ԱԱԳԼ-ն սկսել է ֆիզիկայի բնագավառի ուսանողների համար մագիստրոսական ծրագրի
դասընթացները: Մագիստրոսական ծրագրի դասընթացի նպատակն է ՙ<<Տալ ֆիզիկայի բնագավառում
բարձրակարգ կրթություն, որը կնպաստի գիտական միջավայրում, ազգային հետազոտական լաբորատորիաններում,
կամ արդյունաբերության մեջ հետազոտություններ կատարող բարձրակարգ մասնագետներ:>>
Դպրոցի պաշտոնական վեբ կայքը՝ http://www.yerphi.am/…/young-scientists-…/summer-school-2015