2009-03-01 04:44:42

Պրոֆեսոր Ա. Չիլինգարյանի հաշվետվությունը Միացյալ Թագավորությունում անցկացված «Գիտության և տեխնոլագիաների առևտրականացում` հիմնված միջուկային և արագացուցչային տեխնոլոգիաների վրա» ուսումնական դասընթացներին մասնակցության վերաբերյալ


23– 27 փետրվարի, 2009թ.
  

Ուսումնական  դասընթացի նպատակը.

2009 թ-ի ուսումնական դասընթացի հիմնական նպատակն էր միջուկային հետազոտություններով զբաղվող ինստիտուտների տնօրեններին հնարավորություն ընձեռել ականատես լինելու, թե ինչպես են Միացյալ Թագավորությունում (ՄԹ), որտեղ առկա է ֆունդամենտալ գիտությամբ զբաղվելու համար ֆինանսավորման պակասի նմանատիպ խնդիր, մշակվում արդյունավետ առևտրականացման գործընթացներ, որոնք հանգեցնում են նոր հաջող ձեռնարկությունների ստեղծմանը:

Ուսումնական դասընթացը կազմում է ՄԹ-ն Փակ Միջուկային Կենտրոնների ԱՊՀ երկրների հետ համագործակցության  ծրագրի անքակտելի մասը, ինչն էլ հանդիսանում  է Միացյալ Թագավորության ավանդի մի մասը Գլոբալ Համագործակցության մեջ: Համագործակցությանըսկիզբ դրվեց  2002թ-ին` G8 հանդիպման ժամանակ, միջուկային տարածման վտանգը կանխելու նպատակով: CNCP ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել կայուն աշխատատեղեր ԱՊՀ երկրների միջուկային ոլորտում աշխատող զենք ստեղծող գիտնականների և  մասնագետների համար: Ծրագիրը ղեկավարվում է HTSPE և AEA Technology ՍՊԸ-ների կողմից Առևտրի նախարարության հովանավորությամբ: Ծրագիրն ապահովում է  4 տիպի օգնություն.

  • Այն դրամաշնորհներ է տրամադրում առանձնացված դուստր ձեռնարկությունների և նոր բիզնեսների համար, որոնք հնարավորություն ունեն  ստեղծել աշխատատեղեր ինստիտուտների զենք արտադրող գիտնականների համար
  • Այն աջակցում է մի շարք ուսումնական ծրագրերի
  • Այն խթանում է ՄԹ-ն և ԱՊՀ կազմակերպությունների և հետազոտական ինստիտուտների միջև համագործակցությունը, և
  • Այն աջակցում է տնտեսության զարգացման նախաձեռնություններին, ինչպես օրինակ բիզնեսի խորհրդատվական գործակալությունների ստեղծմանը:

Նպատակները

2009թ-ի ուսումնական դասընթացների հիմնական նպատակներն են`

  1. Կազմակերպել մի շարք գործնական պարապմունքներ` ցույց տալու համար, թե ինչպես են խոշոր հետազոտական ինստիտուտները և համալսարանները մշակել ծրագրեր`  ապահովելու իրենց հետազոտությունների կոմերցիոն կենսագործումը
  2. Ուսումնասիրել, թե ինչպես են հետազոտական ինստիտուտները և համալսարանները տնօրինում  իրենց ինտելեկտուալ սեփականությունը, և ինչպես է հետազոտության շահույթը բաժանվում տարբեր մասնակիցների միջև
  3. Ցուցադրել, թե ինչպես տեխնոլոգիական զարգացումները կարող են հաջողությամբ առևտրականացվել և նոր բիզնեսի սկիզբ դնել ` ստեղծելով նոր աշխատատեղեր և զարգացնելով տարածքային և շրջանային տնտեսությունները
  4. Հանդիպել ընկերությունների հետ, որոնք զբաղվել են հետազոտությունների առևտրականացմամբ` հասկանալու համար հաջողության հասնելու կարևորագույն գործոնները, ինչպես նաև նրանց ձեռք բերած փորձը
  5. Գնահատել խորհրդի, խորհրդատվական աջակցության և վենչուրային ֆինանսավորման դերը, որոնք կարող են աջակցել գործընթացին և նվազեցնել ռիսկայնությունը

Ուսումնական դասընթացը պատվիրակության անդամներին հնարավորություն է ընձեռում հանդիպել զանազան բարձր մակարդակի անձանց հետ, որոնք աշխատում են նմանատիպ իրավիճակներում հայտնված կազմակերպություններում և որոնք հաջողությամբ կատարում են այդ անցումը:

Այցելություններ են կատարվել հետևյալ կենտրոններ/նորարարական կազմակերպություններ

Isis Innovation ՍՊԸ, Ewert House, Ewert Place, Summertown, Oxford

Isis Innovation–ը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի կողմից 1997թ-ին` սեփական   ինտելեկտուալ սեփականության ղեկավարման  և իրենց հետազոտությունները առևտրականացնել ցանկացող ակադեմիկոսներին աջակցելու համար: Այն զբաղվում է պատենտավորմամբ, լիցենզավորմամբ, դուստր ձեռնարկությունների հիմնադրմամբ, խորհրդատվական ծառայությունների ապահովմամբ, տեխնոլոգիաների տարածման հարցում խորհրդատվությամբ և գյուտերի վաճառքով: Գործընթացում  զբաղված են 35 մարդ, 2006թ.-ին նրանք իրականացրեցին 780 նախագծեր, գրանցեցին 75 պատենտավորումներ, ստորագրեցին 45 լիցենզավորման համաձայնագրեր և ստեղծեցին 6 դուստր կազմակերպություններ: Կազմակերպության ստեղծումից ի վեր հինմնադրվել են 48 դուստր ձեռնարկություններ:

Օքսֆորդի համալսարանն ապահովում է նորարարական  և տեխնոլոգիական տարածման կրիտիկական զանգվածը` 4,200 գիտնականներ և 6,700  ասպիրանտներ: Ինտելեկտուալ սեփականության տիրոջ կողմից  որդեգրված ճիշտ  քաղաքականությունը շատ կարևոր է առևտրականացման հարցում: Համալսարանը 2006թ-ին հետազոտությունների համար գիտական խորհուրդների կողմից ստացավ 303 մլն. Եվրո (գլխավոր  կառավարական ֆինանսավորող գործակալությունը ՄԹ-ում, ՄԹ-ում գոյություն ունեն 8 նմանատիպ խորհուրդներ` հիմնական գիտական և տեխնոլոգիական ճյուղերի համար), ԵՄ նախագծերից, արդյունաբերությունից, բարեգործական կազմակերպություններից:

Համալսարանն ունի իր աշխատակիցների ինտելեկտուալ սեփականության տնօրինման իրավունք: Այն օգնում է գիտնականներին, ովքեր ցանկանում են առևտրականացնել իրենց ինտելեկտուալ սեփականությունը` վճարելով պատենտների համար, խորհրդատվությամբ, ստեղծելով առանձնանալու հնարավորություն: Գիտնականները ստանում են շահույթի իրենց բաժինը լիցենզավորումից, բաժնետոմսերից, խորհրդատվությունից:

Կոմերցիոն գործընթացին նպաստելու համար համալսարանն օգտագործում է նախնական 4մլն եվրո ֆինանսավորումը, իսկ մնացած գումարը ձեռք է բերվում ֆինանսական բարեգործներից: Համալսարանը խթանում է բիզնես և գիտական միավորումների համախմբմանը` կազմակերպելով ընթրիքներ (տարին 3անգամ) Օքսֆորդի նորարարական հանրության մասնակցությամբ:

ISIS-ը համալսարանի լիիրավ սեփականությունն է, և այն աշխատում է ապահովել գիտնականներին բոլոր վերոնշյալ ծառայություններով` նրանց նորարարությունների մղելու նպատակով: ISISշրջանառությունն 2008-ին հասավ 4.7 մլն եվրոյի: ISIS-ը համալսարանին ապահովում է 2.5 մլն եվրո շահույթ,  ինչը բաշխվում է նրա հետազոտողների, բաժինների և ղեկավարության միջև: ISIS-ը 2008-ին կնքել է 74 լիցենզավորման և օպցիոն գործարքներ, 102 կոնսալտինգային գործարքներ, ստեղծել է 4 նոր դուստր կազմակերպություններ և լրացրել 68 նոր առաջնայնության պատենտավորման դիմումներ:

Առանձնացված դուստր ձեռնարկությունների հիմնական խնդիրն է ապահովել տեխնոլոգիաների տարածումը և ինտելեկտուալ սեփականության կառավարումը: Շատ դժվար է գնահատել նոր ընկերության արժեքը քանի դեռ այն չի վերածվել  բաց բաժնետիրական ընկերության: Վերածվելով բացբաժնետիրականի` ընկերությունը  ձեռք է բերում իր արժեքը, սակայն փաստացիորեն այն վաճառվում է, հնարավոր է շատ ցածր գնով:

DSTL PortonDown, Ploughshare Innovations, և Porton Science Park/ Tetricus

ՊաշտպանությանՆախարարության Գիտություն Տեխնոլոգիաներ Լաբորատորիան  Պաշտպանության նախարարության (ՊՆ) գործակալություններից է և ստեղծվել է ՊՆ-ի և կառավարական այլ կազմակերպությունների պահանջներին ծառայելու համար: Dstl-ը ՄԹ-ի ՊՆ-ն գիտության զարգացման կենտրոնն է, որտեղ գործում է երկրի հանրային աշխատանքով զբաղվող գիտնականների և ճարտարագետների խոշորագույն խմբերից մեկը: Այն ունի 3,500 աշխատակից, ներառյալ ազգի ամենատաղանդավոր և ստեղծագործ գիտականների հոծ մի զանգված: Հաստատելու համար, որ ՄԹ-ն զինված ուժերը և կառավարությունն ապահովված են  առաջնակարգ գիտական խորհրդատվությամբ, Dstl-ը իրականացնում է հետազոտություններ պաշտպանության ոլորտում, մասնագիտացված տեխնիկական ծառայություններ և հնարավորություն ստեղծում  հետևելու գլոբալ տեխնոլոգիական զարգացումներին: Dstl-ը չի զբաղվումայն գործընթացներով, որոնք կարող են կատարվել կառավարությունից դուրս և հետևաբար չի մրցակցում արդյունաբերության հետ բիզնեսի մեջ առաջատար դիրքի համար, և ոչ էլ կոմերցիոն աշխատանքներ է ձեռնարկում` քանի դեռ չի ստացել հատուկ հանձնարարություն ՊՆ-ի կողմից: Այն դեպքերում, երբ մեր աշխատանքն ունի ազգին  ծառայելու հնարավորություն, ինտելեկտուալ սեփականության տնօրինումն իր ձեռքն է  վերցնում PloughshareInnovations Limited-ը` DSTL-ի տեխնոլոգիաների տարածման կազմակերպությունը, հինադրված 2005-ին:

Ploughshare Innovations- DSTL-ի լիիրավ մասնաճյուղնէ, որի խնդիրն է Dstl-ի լավագույն ինտելեկտուալ սեփականությունները իրացնել ոչ ՊՆ շուկաներում: Հետևաբար, կազմակերպությունը մասնագիտական գնահատումների միջոցով պետքէ ձգտի կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնող տեխնոլոգիաների տարածմանը` գտնելու համար ներդրումներ կատարելու համար լավագույն գործընկերներ և լիցենզավորման գործարքներ:  Լինելով Dstl-ի լիակատար սեփականությունը, Ploughshare-ը, այնուամենայնիվ, մասնակի անկախություն է վայելում:

Ինտելեկտուալ սեփականությունը ծնվում է հետազոտությունների ընթացքում: Յուրաքանչյուր գիտնական պետք է շահագրգռված լինի հայտնաբերել, զեկուցել և պաշտպանել իր ինտելեկտուալ սեփականությունը: ՊՆ-ը թույլատրում է տեխնոլոգիաների տարածումը, իսկ ինտելեկտուալ սեփականության գրանցումից հետո, տեխնոլոգիան կարող է տեղափոխվել մասնավոր հատված: Գիտնականները ստանում են շահույթի առաջին մասը (300 – 500եվրո )պատենտի գրանցումից հետո և երկրորդ մասը (100-ից մինչև 1%` կախված ընկերության շահույթից),երբ ընկերությանը հատկացվում է դրամաշնորհ պատենտի իրականացման համար:

Եթե պատենտը շահույթ է ապահովում, գիտնականները ստանում են իրենց բաժինը, սովորաբար ոչ այնքան մեծ, եթե ընկերությունը դառնում է բաց բաժնետիրական, նրանք սովորաբար ստանում  են նաև բաժնետոմսերի մի մասը:

Պատենտավորումը բավականին թանկարժեք գործընթաց  է, հետևաբար շատ կարևոր է որոշել, թե որպատենտներն են դրվելու երկարաժամկետ պաշտպանության տակ: Կիրառվում են  հետևյալ չափանիշները.

Նորարորության սկզբունքը, խմբի որակավորումը և ղեկավարման փորձը, շուկայի ծավալը, նախնական արտադրանքի համար անհրաժեշտ ժամանակը, վստահելի  ինտելեկտուալ սեփականությունը և ներդրողների առկայությունը:

Դարեսբերիի Գիտության և Տեխնոլոգիաների Խորհրդի Լաբորատորիաներ (STFC)

Դարեսբերիի կենտրոնը Չեշայրում STFC-ի մի մասն է, որն իրականացնում է մի շարք լայնածավալ և թանկարժեք գիտական նախաձեռնություններ` հետազոտողների և համալսարանների, ինչպես նաև ինստիտուտների և արդյունաբերողների կողմից շահագործման համար: Դարեսբերին ուղղորդել է ՄԹ-ն ջանքերը սինխրոտրոն ռադիացիայի գիտության մեջ: 1981թ-ից ի վեր Դարեսբերին կառուցել և շահագործման է հանձնել աշխարհում առաջին մասնագիտացված սինխրոտրոն ռադիացիայի աղբյուրը, որը փակվեց 2008թ-ի վերջին նոր ավելի ուժեղ լույսի աղբյուրի` Diamond-ի ստեղծումից հետո STFC-ի մասնաճյուղում` Հարվելի Ռութերֆորդ Ափլեթոնի լաբորատորիա: Այս փոփոխությունները զգալի մարտահրավերներ էին մենեջմենտի և Դարեսբերիում աշխատող 500 գիտական կադրերի համար:

Քոքրոֆթի ինստիտուտը, որը համագործակցություն է ակադեմիայի, ազգային լաբորատորիաների, արդյունաբերության և տարածքային տնտեսության միջև, համախմբում  է լավագույն արագացուցչային գիտնականներին ,ճարտարագետներին, մանկավարժներին և արդյունաբերողներին` նախագծելու, կառուցելու և կիրառելու համար գյուտերի նորարարական միջոցներ` դրանք տարբեր ոլորտներում կյանքի կոչելու համար, ինչպես նաև ապահովելու ՄԹ-ի մասնակցությունը առաջատար միջազգային գիտափորձերին: SRS սարքավորման փակումից հետո , նախագծվեց և  շահագործման հանձնվեց  էներգիայի վերականգնման նոր գծային արագացուցչի նախատիպը`  ALICE` 4-րդ սերնդի լույսի աղբյուր, լազերա-պլազմային արագացուցիչ: Փոքրամասշտաբ սարքավորումը (18 մլն եվրո արժողությամբ) աշխատում  է նորարարական փորձարարական տեխնոլոգիաներով` գերհաղորդիչ մագնիսներ, լազեր-պլազմա-էլեկտրոն ճառագայթների փոխազդեցություն, femto-and atto-second գերարագ սարքավորումներ:

Մասնիկների արագուցիչների հաջորդ սերունդը տեխնոլոգիական  մարտահրավերներ է նետում տարբեր ոլորտներում:Դրանք աշխատում են նոր տեխնոլոգիաների  զարգացման վրա, որոնցից շահույթ ստանալու ակնկալիքներ ունեն: Քոքֆորթի ինստիտուտը յուրօրինակ հարթակ է ապահովում, որի վրա ռադիկալ նոր մտքերը և զարգացումները, պայմանավորված հիմնական գիտության պահանջներով, միշտ բարեհաջող կենսագործվում են` կարևոր արդյունաբերական զարգացումների և առևտրականացման նկատառմամբ: Շահագրգռված արդյունաբերական գործընկերները մասնակցում են Գիտելիքների Փոխանակման զանազան փուլերին ավանդական Արագացուցչային ակումբի միջոցով, որը արդյունավետորեն համագործակցում է Պաշտպանության ակումբի և արդյունաբերական մշակման խմբերի հետ, ինչպես նաև խոշոր ազգային և միջազգային ընկերությունների հետ:

Դարեսբերիի Գիտության և Նորարարական մասնաշենքը նոր  շքեղ շենք է և աշխատում է նորարարական գիտությունը հաջող բիզնեսի վերածելու մոդելի վրա: Այն “առաջնակարգ” փորձագիտական գնահատականների, գիտության հնարավորությունների,նորարարությունների, բիզնեսի և ձեռնարկատերերի յուրօրինակ  դարբնոց  է:

Դալթոնի Միջուկային ինստիտուտ, Մանչեսթրի Համալսարան

Դալթոնի Մջուկային ինստիտուտի հեռանկարն է դառնալ«Համաշխարհային մակարդակի միջուկային գիտության, հետազոտությունների, նորարարությունների,կենսագործման և կրթության ինստիտուտ»: Դալթոնի Միջուկային ինստիտուտը կիրառում է  միջդիսցիպլինար մոտեցում համալսարանի միշարք հետազոտական կենտրոնների նկատմամբ: Ինստիտուտի հետաքրքրությունների ոլորտն ավելի լայն է, քան  տեխնիկայի, ֆիզիկայի և քիմիայի ավանդական ճյուղերը, այն   անցում  է կատարել դեպի դրանց բժշկական կենսագործումները,միջուկային շահագործման դադարեցումը և սինթեզը: Ինստիտուտի կողմից ստեղծված նոր տեխնոլոգիական ոլորտները, ինչպիսիք են Ռեակտորի Տեխնոլոգիան և Ռադիացիոն Գիտությունները,կմասնակցեն նոր համագործակցային գործընթացների ստեղծմանը:

Այս նախագծի աջակցության համար Դալթոնի Միջուկային ինստիտուտը նպատակ ունի.

  • Ստեղծել միջդիսցիպլինար հետազոտությունների փաթեթ`աջակցելու համար փորձագիտական գնահատականների զարգացմանը, ինչն էլ կաջակցի ՄԹ-իմիջուկային մաքրման ծրագրին:
  • Նպաստել փորձի,  հմտության ձեռք բերմանը ցանկացած նոր հետագա ծրագրի համար և օգնել մշակելու անհրաժեշտ գիտելիքներըև հմտությունները:
  • Միավորել արդյունաբերական հատվածները, որոնք ունեն միջուկային գիտության և մեքենաշինության տեխնոլոգիաների համար ընդհանուր պահանջներ` ներառյալբժշկական և ջերմամիջուկային էներգիայի միավորումները
  • Մշակել միջուկային ուսուցման արդի ծրագրեր, որոնք համապատասխանում են միջուկային սեկտորի պահանջներին
  •  Մասնակցել միջազգային ցանցերին` հաստատելու համար, որ ՄԹ-ը հետազոտությունների և կրթության ոլորտներում հասանելի են տեխնոլոգիական զարգացումները:
  •  Ճանաչվել որպես տեղեկատվության անկախ և արժանահավատ աղբյուրմ իջուկային քաղաքականության և տեխնալոգիական ոլորտներում

«Միջուկային» գիտնականների քանակը ՄԹ-ում այժմ 70-ականների համեմատ 8000-ից նվազել է մինչև 6000-ի: Հետագա 10 տարիների ընթացքում նախատեսված 20-30 ռեակտորների համար անհրաժեշտ օժանդակություն ապահովելու համար, ՄԹ-ը լոկ կադրերի վերապատրաստման վրա նախատեսել է տարեկան ծախսել 100 մլն եվրո:

London ministry; Նաթան Հիլի զեկույցը` Qi3 Ltd գործադիր տնօրեն

Qi3-ը  տեխնոլոգիական ձեռնարկություններին և կառավարությանը ապրանքաշրջանառության,մարկետինգի և բիզնեսի զարգացման ոլորտներում օժանդակություն ապահովող մասնագիտական ծառայություն է: 1999թ-ին դրա ստեղծումից ի վեր, հիմնադիր Նաթան Հիլը ջանք չի խնայել կնքելու համար գործարքներ, որոնք կօժանդակեն կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնող տեխնոլոգիաների իդենտիֆիկացմանը և կենսագործմանը, ներառյալ ՄԹ-ի Գիտության և Տեխնոլոգիական Ձեռքբերումների  Խորհուրդը (որը Հարվելում վերահսկում է Ռութեֆորդ Ապելթոն լաբորատորիայի աշխատանքները), և CERN-ի հետ` Ժնևում:

Մշակված տեխնոլոգիաները բարձր Տեխնոլոգիական Պատրաստվածության մակարդակի վրա են գտնվում այն ժամանակ, երբ կիրառություն են գտնում աստղագիտության, տիեզերական գիտության և բարձր էներգիաների ֆիզիկայի փորձերի մեջ:  Qi3-ը զգալի հաջողություն է ունեցել այս տեխնոլոգիաներին մի շարք արդյունաբերական և հետազոտական կիրառություններ տալու հարցում:

CERN-ի տեխնոլոգիաների բարեհաջող տարածման համար անհրաժեշտ է սահմանել`

առևտրականացման ենթակա  սենսորների և մասնիկներ գրանցող դետեկտորների հնարավորությունները

հնարավոր շուկայի չափը

գոյություն ունեն արդյոք կարևոր այլընտրանքային տեխնոլոգիաներ և հնարավոր է արդյոք դրանք փոփոխել

ինչը կարող է կանխել բաժնետոմսերի վաճառքի հանվելը

գոյություն ունեն արդյոք այլ կիրառություններ սենսորների և մասնիկներ գրանցող դետեկտորների համար

որը կարող է լինել լավագուն բիզնես պլանը

ինչ տեսակի լրացուցիչ հետազոտությունների կարիք կարող է լինել

Մասնիկներ գրանցող դետեկտորների տեխնոլոգիաների տարածման համոզիչ օրինակ կարող է համարվել գամմա-ճառագայթման դետեկտորը` Նյուտոնի գամմա-ճառագայթների լաբորատորիայում: USA-I անվտանգության նախարարությունը առաջարկում է 222մլն դոլարի գործարք, այստեխնոլոգիայի  “կեղտոտ” A-bomb հայտնաբերելու համար:

Առևտրականացման և Տեխնոլոգիական Տարածման առաջնակարգ խարհրդատու Թիմ Ռուբիջի սեմինարը առևտրականացման վերաբերյալ

Թիմ Ռուբիջը ներկայումս աշխատում է որպես գործողությունների տնօրեն OperativeTechnologies in Healthcare (THOTH)-ում, որը ստեղծվել է 2006-ի հունվարին` Ազգային Առողջապահական Ծառայության` ԱԱԾ  ևԱռևտրի և Արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ: Նրա նպատակն է օգնել ստեղծել և տարածել նորարարական մասնագիտական ուսուցման մեխանիզմներ, որոնք կարագացնեն առողջապահական նոր տեխնոլոգիաների ընդունումը Ազգային Առողջապահական Ծառայության կողմից և դրանից դուրս: THOTH-ը համագործակցում է ԱԱԾ-ի, ակադեմիական, կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների մարմինների, բժշկական սարքավորումներով զբաղվող կազմակերպությունների հետ` խթանելու գիտելիքների փոխանակումը և բժշկական տեխնոլոգիաների տիրապետման  լավագույն փորձ ապահովելու համար:

Արդյունավետ տեխնոլոգիական տարածման համար հարկավոր է`

  • Փորձարկված  տեխնոլոգիա
  • թափանցիկ և փակ  շուկայական պայմաններ
  • մրցունակ կառավարում

Այնուհետև պետք է ծրագրել հստակ ժամանակահատվածում հստակ   գործունեություն իրականացնելու մեթոդը, այսինքն նախագծել բիզնես պլան, որում կնշվի,թե

        որտեղ ես դու այժմ

        որտեղ կցանկանայիր լինել

        ինչպես այստեղից հասնել այնտեղ

        Որն է հնարավոր շահույթը

        Ինչպես կարելի է ստանալ այդ շահույթը

        Ինչ քանակի ներդրման կարիք կա

        Ինչպես կարելի է վերահսկել ռիսկերը

Որոշ եզրահանգումներ և առաջարկներ

Դասընթացի ընթացքում քննարկվեցին գիտությանն աջակության և  տեխնոլոգիաների տարածման/փոխանակմանը վերաբերվող բոլոր խնդիրները: Յուրաքանչյուր ազգի համար շատ կարևոր է ունենալ ոչ միայն ֆունդամենտալ գիտություն այլ նաև արդյունավետ գործընթաց  ծավալել` դրանից շահույթ ապահովելու համար.

  • Առաջին հերթին մենք պետք է ունենանք համաշխարհային մակարդակի գիտություն: Մեր այցելած յուրաքանչյուր կենտրոնում շատ հստակ նշվում էր, թե որ ոլորտում են իրենք աշխարհում առաջատար և որտեղ` բարձրակարգ: Հայաստանի համար չափազանց կարևոր է վերանայել ֆունդամենտալ գիտությունը և ընդգծել մրցունակ կողմերը: Միայն մրցունակ գիտությունը կարող է ծնել գաղափարներ, որոնք կարող են ստեղծել ցանկացած շուկայական գնի արտադրանքներ և ծառայություններ:
  •  Գիտությունը պետք է ապահովված լինի աշխատելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով` մաքուր և ժամանակակից լաբորատորիաներ, գրասենյակներ բոլոր անհրաժեշտ պայմաններով, արագ ինտերնետ, գումար գործուղումների և արձակուրդների համար: Բացարձակապես հնարավոր չէ օժանդակել հազարավոր գիտնականների`առանց նրանց  արդյունավետ աշխատանքի համար պայմաններ ապահովելու: Առավել ևս անիմաստ է շատ մեծ ֆինանսավորման հայտ ներկայացնել` լայնածավալ ձեռնարկների համար և բողոքել մերժում ստանալու դեպքում: Ժամանակակից սարքավորումներով փոքրածավալ փորձերի իրականացումները կազմում են գիտությունը կենդանի պահելու և միջազգային համագործակցություններում ընդգրկվելու հիմնական միջոցը:
  •  Անհրաժեշտէ ինստիտուտում ստեղծել  ինտելեկտուալ սեփականության գնահատման բաժին, որը նաև գիտնականներին կաջակցի գտնել համապատասխան դրամաշնորհներ և դիմել նախնական ֆինանսավորման համար:Այս բաժինը նաև պատասխանատու կլինի պարզաբանել գիտնականներին տեխնոլոգիաների տարածման տնտեսական և սոցիալական օգուտը:
  • Յուրաքանչյուր խոշոր ֆիզիկայի ինստիտուտ պետք է իր տարածքում կազմակերպի ուսումնական կենտրոն: Ֆիզիկան բոլոր ժամանակներում էլ ցանկացած  ճշգրիտ  գիտության և տեխնոլոգիական գործընթացի   հիմքն է հանդիսացել:
  •  Տիեզերական գիտությունը և մասնիկներ գրանցող դետեկտորները նոր հսկայական կոմերցիոն ներուժ ունեցող գաղափարների և սարքավորումների աղբյուր են հանդիսանում:  Հայաստանը պետք է կապ պաշտպանի Տիեզերական գիտության հետ: Զանազան սենսորների և բարձր ճշգրտության ռադիացիոն աղբյուրների արտադրությունը լավ մշակված չափագիտության հետ մեկտեղ կազմում են բիզնես ոլորտի շատ արագ զարգացող ճյուղ:

 Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում կձեռնարկվեն հետևյալ հրատապ քայլերը

  •  Կստեղծվի առևտրականացման հարցերով խորհուրդ` ինստիտուտի տնօրենի ղեկավարությամբ
  •  Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների դասընթացների մեջ կներառվեն տեխնոլոգիական տարածման/գիտելիքի փոխանակման հասկացություններ
  •  Կնախապատրաստվեն և կներմուծվեն նոր CNCP նախագծեր