2011-04-30 04:58:39 |
Չիլինգարյանի հաշվետվությունը 2011թ-ի ապրիլի 18-27-ը “Գիտությունը Պիեր Օգեր աստղադիտարանում (Քեմբրիջ)” գիտաժողովին մասնակցության և նախագծի համագործակցին կատարած այցի վերաբերյալ (Լիդս համալսարան)
Գիտական աշխարհում հանրահայտ Արգենտինայի Պիեր Օգեր համալսարանի հիմնական ուղղությունը բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ուսունասիրությունն է,սակայն, ներկայումս համագործակցությունը շահագրգռված է իր սարքավորումները հասանելի դարձնել գիտական այլ ճյուղերի համար: Քեմբրիջի հանդիպումը այս նպատակինէր ծառայում և կայծակների ու տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունները գիտաժողովումմեծ հետաքրքրություն էին առաջացրել: Իմ զեկույցի թեման հետևյալն էր.
“Մասնիկների փնջեր ամպրոպային ամպերից- բնական մասնիկային արագացուցիչներ մեր գլխավերևում”
Արագածի հետազոտական կայանը այս շատ արագ զարգացող ճյուղում աշխարհումառաջատար ինստիտուտ է: Մեր նոր տվյալները կայծակնային ամպերից էլեկտրոնների ու գամմա ճառագայթների էներգետիկ սպեկտրի վերաբերյալ, կազմում էին Պիեր Օգերի գիտափորձերում բարձր էներգիայի և մթնոլորտային ֆիզիկայի բնագավառներում հնարավոր կիրառման վերաբերյալ քննարկումների հիմնական թեման: Ես առաջարկեցի Օգեր աստղադիտարանի տվյալների հոսքը կիրառել կայծակնային վերգետնյա աճերի գրանցման մեջ` որը առաջին անգամ մանրամասն ուսումնասիրվել է Արագածի կայանում:
Իմ Լիդս կատարած այցի ժամանակ A1554 նախագծի համագործակից և Պիեր Օգեր գիտափորձի անդամ պրոֆ. Յոհանես Կնապպի հետ բազմաթիվ քննարկումների ընթացքում մենք դիտարկեցինք հետևյալ խնդիրները.
- A1554 նախագծի երկարաձգումը և ամռանը Արագածի վրա չափումներ կատարելու նախագիծը
- “Մթնոլորտում, իոնոսֆերայում, և մագնետոսֆերայում ընթացող էներգետիկ գործընթացների հետազոտություն Արագածի Տիեզերական Միջավայրի Կենտրոնում” (02623), ներկայացված ISTC-ին,
- Պիեր Օգեր դետեկտորների արձագանքների սիմուլյացիա (ջրային բաքեր)` բացահայտելու համար էներգետիկ շեմը և հնարավորությունները` դիտարկելու 1-20ՄէՎ էներգիայով էլեկտրոններ և գամմա ճառագայթներ: