2013-12-01 10:43:58 |
Ազգային լաբորատորիայի ֆիզիկոսները սկսեցին բարձր էներգիայի մթնոլորտային հետազոտությունները Սևանա լճի ափին տեղակայված կայանում
Անցյալ շաբաթ ազգային լաբորատորիայի մի խումբ գիտաշխատողներ՝ Առաքելյան Կարենը, Ռեյմերս Արթուրը, Հանիկյանց Գենան, Դարյան Արան և Ռուշանյան Գեյմը այցելեցին ԵրՖԻ-ի՝ Սևանա լճի ափին գտնվող ամառային հանգստավայր, սկսելու բարձր էներգիայի մթնոլորտային հետազոտությունների (HEAR) կայանի երկար սպասված աշխատանքները: Հատուկ շնորհակալություն "Սևան" հանգստյան տան ամբողջ անձնակազմին՝ Դգանիկյան Հմայակի գլխավորությամբ, HEAR կայանի շենքը վերանորոգելու համար: HEAR-ը զինված է տարրական մասնիկները գրանցող ժամանակակից համակարգով, որը չափում է տիեզերական էլեկտրոնների, մյուոնների և գամմա ճառագայթների հոսքերը: Էլեկտրոնային սարքը գրանցում է լճի վերևում առկա էլեկտրական դաշտը, իսկ կայծակ գրանցող դետեկտորը՝ կայծակի լուսարձակումների առկայությունը և հեռավորությունը: Հետազոտական համալիրը կատարելապես հարմար է մթնոլորտում բարձր էներգիայի ֆենոմենը ուսումնասիրելու, ինչպես նաև Արագած լեռան վրա կայծակնային վերգետնյա աճերի բացահայտման համար, որոնք թափառող էլեկտրոնային կույտերի և այլ մասնիկների առեղծվածային բռնկումներ են՝ փոխկապակցված կայծակի հետ: Մեծ, բարձրադիր լեռնային լճի մոտ տեղակայված կայանի յուրօրինակ տեղանքը չափազանց բարենպաստ է երկրի մթնոլորտում, իոնոսֆերայում և մագնետոսֆերայում բարձր էներգիայի նոր ֆենոմենի բացահայտման համար:
Նկ. 1. HEAR մոնիտորներ՝ STAND1 և NaI մասնիկների դետեկտորները յուրաքանչյուր 1 րոպե կատարում են չափումներ (աջ կողմում); էլեկտրոնիկաները և ղեկավարման սարքերը՝ Երևանի տիեզերական ճառագայթների բաժանմունքին յուրաքանչյուր 1 րոպե տվյալներ են ուղարկում (ձախ կողմում):
Նկ. 2. HEAR շենքը՝ կտուրում տեղադրված էլեկտրոնային սարքը և կայծակ գրանցող անտեննան: Ձախից՝ աջ Խանիկյանց Գենա, Դգանիկյան Հմայակ, Դարյան Արա, Առաքելյան Կարեն, Ռուշանյան Գեյմ: