2016-03-9 11:26:47

Տպագրվել է TEPA-2015 նյութերի ժողովածուն

Մթնոլորտում բարձր էներգիայի երևույթի ուսումնասիրությունը` եզակի տեղեկատվություն է տալիս ստորին և վերին մթնոլորտային շերտերում ամպրոպի ընթացքում մասնիկների արագացման մասին: Մթնոլորտում և մոտակա տիեզերքում` էլեկտրոնների, պոզիտրոնների, գամմա ճառագայթների և նեյտրոնների մեծ հոսքերի գոյացումը կապված են ամպրոպների ձևավորման հետ և կարող են կիրառվել ծայրահեղ եղանակային պայմանների հետևանքների մոնիտորինգի համար: “Փախչող” հեղեղներից առաջացած էներգետիկ էլեկտրոնների, ֆոտոնների և նեյտրոնների մեծ հոսքերը` պոտենցիալ վտանգ են ներկայացնում օդանավերի անձնակազմի, ուղևորների և էլետրոնային համակարգերի համար: 


Բարձր էներգիայի այս երևույթները քննարկելու նպատակով` Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի Նոր Ամբերդ միջազգային գիտաժողովների կենտրոնում կազմակերպվեց թվով 5-րդ՝ “Կայծակներ և Տարրական Մասնիկների Արագացում” անվամբ գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչներն էին` ԵրՖԻ-ի կոսմիկական ճառագայթների բաժանմունքը և Մոսկվայի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի ինստիտուտը` Հայաստանի Գիտության պետական կոմիտեի հովանավորությամբ: ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և Հայաստանից ժամանած 30 գիտնականներ մասնակցեցին գիտաժողովին: 


Ելույթները կենտրոնացած էին ամպրոպային վերգետնյա աճերի (TGE) և երկրային գամմա ճառագայթների բռնկումների (TGF), ինչպես նաև սարքավորումների միջոցով` մթնոլորտային բարձր էներգիայի երևույթների ուսումնասիրությունների վրա: 
<<Տիգրան Մեծ>> հրատարակչությունում սույն թվականի մարտ ամսին տպագրվեց TEPA-201ջ նյութերի ժողովածուն: Ձեռնարկի առցանց տարբերակը կարելի գտնել 
http://www.yerphi.am/images/tepa-2015-21march-low.pdf հղմամբ: Գիտաժողովի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ գիտաժողովի կայքից՝http://crd.yerphi.am/Conferences/tepa2015/presentation: Հաջորդ՝ Tepa 2016 գիտաժողովը, կանցկացվի 2016 թվականի հոկտեմբերի 3-7 Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի Նոր Ամբերդ միջազգային գիտաժողովների կենտրոնում: