2015-07-21 11:05:01

Առաքելություն Mars One մասնակցի այցելությունը Արագած` այն նվաճելու նպատակով

Mars One նախագծի շրջանակներում Մարս մոլորակ ուղևորության համար ընտրված 100 լավագույն թեկնածուների ցուցակում են ընդգրկվել Ռուսաստանի 3 քաղաքացիներ: Ցուցակում ընդգրկված են աշխարհի տարբեր անկյուններից ընտրված` 50 տղամարդ և 50 կին, ովքեր պետք է անցնեն վերջնական ընտրական փուլը 2025թ. նախատեսված` դեպի Կարմիր մոլորակ գիտարշավին մասնակցելու համար:

Այս նախագիծը վստահեցնում է, որ Մարսում մարդու բնակեցումը կդառնա 21-րդ դարի ամենազդեցիկ իրադարձությունը: Սա կլինի Երկիր մոլորակի սահմաններից դուրս առաջին գաղութացումը:

Mars One-ը խոստանում է դեպի Մարս թռիչքը դարձնել հետաքրքրաշարժ ռեալիթի շոու: Գերժամանակակից շաթելը` անձնակազմի 24 անդամներով վայրէջք է կատարելու մոլորակի մակերևույթին, ովքեր էլ կդառնան այս մրցույթի հաղթողները:

Ֆիթնես կենտրոնի աշխատակցուհի` Եկատերինա Իլինսկայա-Սարիբեկյանը, պատրաստ է ուղևորվել Մարս` ոչ այնքան տիեզերքի նկատմամբ սիրուց, այլ էքստրեմալ զգացողությունների համար: Հուլիսի 5-ին Եկատերինան MARS-1 խորհրդանշանով դրոշով այցելեց Արագած` այնտեղ բարձրանալու և դրոշը գագաթին ամրացնելու նպատակով: Արագած այցելության ժամանակ Եկատերինան հյուրընկալվեց Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի Արագած գիտկայանում, որի աշխատակիցներն ուղեկցեցին նրան սարի Հարավային և Հյուսիսային գագաթները:

Image may contain: one or more people, mountain, sky, cloud, outdoor and nature