2015-04-20 11:03:12

Արագածի բուքը անզոր է խանգարելու գրանցման համակարգերի կայուն աշխատանքը

Այս օրերին Արագածի կայանում եղանակային անբարենպաստ պայմաններ են: Տեղ-տեղ ձյան բարձրությունը հասնում է երկու մետրից ավելի, որի հետևանքով շենքերն ու տնակները հայտնվել են ձյան հաստ շերտերի տակ, փակվել են բացված ճանապարհները: Այս բոլորը ստեղծում են բացառիկ դժվար պայմաններ կայանի սարքավորումների անխափան և հուսալի աշխատանքները ապահովելու համար, որոնք տեղաբաշխված են մեծ մակերեսով:

Կայանի երիտասարդ աշխատակիցներ Սամվել Պարսամյանը, Արա Բաբայանը և Կարեն Ասատրյանը ջանք չեն խնայում այս դժվարին պայմաններում ապահովելու կայանի հուսալի աշխատանքը, որի արդյունքում ապրիլի 20-ին հաջողվեց ամպրոպային ամպերից գրանցել անսպասելի մեծ քանակությամբ գամմա քվանտների և էլեկտրոնների հոսքեր, որոնք 10 անգամ գերազանցում էին ֆոնային մակարդակը: Ստացված այս տվյալները կօգնեն բացահայտելու բարձր էներգիաների մթնոլորտային ֆիզիկայի չլուծված կարևորագույն հարցերը:

Image may contain: one or more people and outdoor