2008-12-22 12:33:27 |
SEVAN ցանցի մեջ ներգրավվեցին նաև Բուլղարիան և Խորվաթիան
Տիեզերական միջավայրի ուսումնասիրության
և վերլուծության մասնիկներ գրանցող (SEVAN)
ցանցը նպատակ ունի զարգացնել արևի շրջակայքում
և տիեզերական միջավայրում մասնիկների արագացման հիմնարար հետազոտությունը: Մասնիկներ
գրանցող այս նոր տեսակի դետեկտորները միաժամանակ կչափեն երկրորդական տիեզերական ճառագայթների
տարբեր տեսակների
փոփոխվող հոսքերը, այսպիսով ներկայանալով որպես հզոր ամբոջական կայանք` կիրառվող արեգակնային մոդուլյացիայի էֆֆեկտի
ուսումնասիրության համար: SEVAN-ի
առաջին 4 մոդուլները աշխատեում են Արագածի Տիեզերական Միջավայրի
կենտրոնում, Հայաստանում (ԱՏՄԿ)
` 1000, 17000, 2000 և 3200 մ.բարձրություններում, Երևանում և Արագած սարի լանջերին: SEVAN-ի ընդլայնումը շարունակվում է 2008թ-ի վերջին`
շնորհիվ Խորվատիայում և Բուլղարիայում տեղադրված դետեկտորների: 2009 թ-ին ծրագրված է դետեկտորներ տեղադրել
նաև Սլովակիայում և Հնդկաստանում:
Երկրի մակերեսին տեղակայված մասնիկներ գրանցող դետեկտորները չափում են հեղեղային երկրորդական մասնիկների հոսքերը, որոնք մթնոլորտում առաջացնում են սկզբնական իոնները և արեգակնային նեյտրոնները: Մասնիկներ գրանցող ցանցը կարող է կանխատեսել ռադիացիոն և գեոմագնիսական փոթորիկները արևի պսակի զանգվածների միջմոլորակային ժայթքումների մոտեցումից ժամեր առաջ (պլազմայի հսկայական ամպեր, որոնք դուրս են նետվում արևի կողմից և թափառում են միջմոլորակային տարածություններում մինչև 2000 կմ/վ արագությամբ): Կանխագուշակումը և նախազգուշական ազդանշանները թույլ կտան կանխարգելիչ քայլեր ձեռնարկել արբանյակները և երկրի արդյունաբերությունները մեծ տիեզերական փոթորիկներից պաշտպանելու համար` այսպիսով պահպանելով բազմաբիլիոն ներդրումներ:
Հուսալի և ճշգրիտ կանխագուշակման կենտրոն ստեղծելու համար մենք պատրաստվում ենք չափել, մոդելավորել և համեմատել`
- Նեյտրոնների և բարձր էներգետիկ մյուոնների ժամանակային շարքերը
- Կորրելացիաները երկրորդական մասնիկների փոփոխվող հոսքերի միջև, ինչպես նաև,
- Գրանցված երկրորդական տիեզերական ճառագայթների ուղղությունները
Հետևելով Արագածի Տիեզերական Միջավայրի Կենտրոնում (ՀԱՏՄԿ) գործող մասնիկներ գրանցող դետեկտորների օրինակին` ԵրՖԻ-ի ՏՃԲ-ում վերոնշյալ նպատակներին հասնելու համար ծրագրվել և կառուցվել է նոր տեսակի մասնիկներ գրանցող դետեկտոր: Հիմնական առանձին դետեկտորի արժեքը, որը կունենա ինտերնետին տվյալներ ուղարկելու հնարավորություն, չի գերազանցի ԱՄՆ 20,000 դոլարը: Սրանով պայմնավորված կարող է բավականին ընդլայնվել տիեզերական հետազոտության մեջ ներգրավվող երկրների ցանցը` ինչը կնպաստի դրանց դիրքին տիեզերքի հետազոտության մեջ:
Որպես նեյտրոնային մոնիտորների համաշխարհային ցանց նոր մոնիտորները կչափեն նեյտրոնային հոսքերը, ինչպես նաև լիցքավորված մասնիկների հոսքերը տարբեր էներգետիկ շեմերում` այսպիսով հնարավոր դարձնելով լրացուցիչ սկզբանական իոնների ուսումանիրությունը: Այս կայանքները կտեղադրվեն զարգացող երկրների համալսարաններում և հետազոտական կենտրոններում` ամենավտանգավոր տիեզերական փոթորիկների ուսումանսիրության և մոնիտորինգի, ինչպես նաև ուսանողների և գիտնականների նոր սերունդներին տիեզերական հետազոտության մեջ ներգրավելու համար:
Այս նոր նախաձեռնության մեջ մասնիկներ գրանցող դետեկտորները հավանաբար կտեղադրվեն Խորվատիայում, Սլովակիայում, Կոստա-Ռիկայում, Բուլղարիայում և Հնդկաստանում (տես նկ. 1 և աղյուսակ 1): Երբ SEVAN ցանցը ամբողջությամբ տեղադրվի, այն կապահովի արևի անմիջական տեսանելիությունը` 24 ժամ մեկ դետեկտորի և 18 ժամ օրեկան 2 դետեկտորների միջոցով: Նոր ցանցի միջոցով չափված մասնիկների հոսքերը` միջինից ցածր լայնություններում, արբանյակներից և բարձր լայնություններում տեղակայված մասնիկներ գրանցող ցանցերից ստացված տեղեկատվության հետ միասին կծառայեն արեգակնային համակարգում տեղի ունեցող ամենաէներգետիկ պրոցեսների մասին տեղեկատվության աղբյուր և գլոբալ տիեզերական մոնիթորինգի և կանխագուշակման ծառայության կարևոր մաս կկազմեն:
Ծրագրված է, որ SEVAN ցանցի դետեկտորը պետք է չափի նեյտրոնների և γ քվանտների հոսքերը, ցածր էներգետիկ լիցքավորված մասիկները և էներգետիկ մյուոնները: SEVAN ցանցից ստացված տեղեկատվությունը թույլ կտա չափել արեգակնային բարձր էներգիայի պրոտոնների էներգետիկ սպեկտրերը: SEVAN ցանցը կգրանցի 10 ԳեՎ-ց բարձր շատ թույլ արեգակնային պրոտոնների հոսքերը, որը բարձրագույն էներգիայի շատ թույլ ուսումնասիրված մաս է կազմում:
Ամփոփելով նշենք, որ հիբրիդային մասնիկներ գրանցող դետեկտորները, որոնք չափում են չեզոք և լիցքավորված հոսքեր, հետևյալ առավելություններն ունեն գոյություն ունեցող դետեկտորների ցանցերի նկատմամբ, որոնք չափում են գեթ երկրորդական տիեզերական ճառագայթների առանձին տեսակներ`
- Չափման ստատիստիկ ճշգրտության մեծացում
- Փորձարկել 7 ԳեՎ-ից մինչև 20 ԳՎ մագնիասական կոշտության սկզբնական տիեզերական ճառագայթների տարբեր կուտակումները
- Վերականգնել արեգակնային պրոտոնների սպեկտրը և որոշել սպեկտրալ «ծնկի» դիրքը
- Դասակարգել վերերկրյա աճերը «նեյտրոնային և «պրոտոնային» դեպքերը
- Չափել և վերլուծել տարբեր հոսքերի միջև կորրելացիոն մատրիցաները
- Զգալիորեն ընդլայնել Տիեզերական Եղանակի նախազգուշական ազդանշանների հուսալիությունը հնարավոր դարձնելով 3 մասնիկների հոսքերի գրանցումը գեթ մեկի փոխարեն, որը տեղի է ունենում գոյություն ունեցող նեյտրոնային մոնիտորի և մյուոնային աստղադիտակի համաշխարհային ցանցերում:
- Զգալիորեն նվազեցնել սարքի գինը. եթե նեյտրոնային մոնիտորի արժեքը 1 մլն. դոլար է, ապա SEVAN-ինը 20,000 դոլար` 50 անգամ քիչ:
SEVAN ցանցի ստեղծումը նախաձեռնվել է Միջազգային Արեգակնային Տարվա և ՄԱԿ-ի Հիմնական Տիեզերական Գիտության ծրագրի գործունեության շրջանակներում, որի հիմնական նպատակը աշխարհասփյուռ փոքր ոչ թանկ սարքավորումների տեղադրումն է: ԵրՖի-ի ՏՃԲ-ն սցինտիլյատորներ, ֆոտոբազմապատկիչներ և տվյալներ կուտակող էլեկտրոնիկա է տրամադրում զարգացող երկրներին: Արտասահմանում առաջին SEVAN դետեկտորըվեց Խորվատիայում և Բուլղարիայում հայ փորձագետների խմբի կողմից 2008-ի դեկտեմբերին: Առաջին փորձը ցույց տվեց, որ SEVAN դետեկտորներն ունեն բարձր հուսալիություն: Համաշխարհային ցանցի ստեղծմանն ուղղված հաջորդ քայլը կլինի տվյալների բազայի կազմումը և դետեկտորներից ստացվողծառայության զարգացումը: տեղադր տվյալների բազմակողմանի վերլուծության և նախազգուշացումների ծառայության զարգացումը:
Նկ. 3 SEVAN դետեկտորը Զագրեբի աստղադիտարանում և SEVAN-ը Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայի Ատոմային Ֆիզիկայի ինսիտուտի Մուսալա սարի հետազոտական կայանում
Նկ.4 Հայ և բուլղարացի ֆիզիկները Զագրեբի աստղադիտարանում; ձախից աջ` Դարիյե Մարիցից, Դռագան Ռոշա, Կարեն Առաքելյան , Գագիկ Հովսեփյան և Իվան Ռոմստայն
Նկ. 6 Կարեն Առաքելյանը հավաքում է ֆոտոբազմապատկիչի բարձրավոլտ էլեկտրասնուցիչը
Նկ. 5 Գագիկ Հովսեփյանը չափում ինտերվալը է SEVAN դետեկտորի մեջ
Նկ. 7 Մուսալա սարի կայանը. ծովի մակերևույթից 2930 մ. բարձր