2016-05-23 11:28:59

Պրոֆ. Ժան Լիլենսենի այցը Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա /ԵրՖԻ/

Այս օրերին Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորտարիա է այցելել Գրենոբլի Մոլորակագիտության և Աստղաֆիզիկայի Ինստիտուտի /Ֆրանսիա/ հետզոտությունների ղեկավար, ինչպես նաև Եվրոպայում տիեզերական եղանակի ուսումնասիրության հիմնադիրներից՝ պրոֆ. Ժան Լիլենսենը:

Մայիսի 23-ին, 2016թ. պրոֆ. Լիլենսենը ԵրՖԻ-ի մագիստրոսների և ասպիրանտների համար անցկացրեց դասախոսություն՝ նվիրված հյուսիսափայլի ֆիզիկայում (auroral physics) գրանցած վերջին նվաճումները. լույսի բևեռացմանը: Ունկնդիրները շատ հետքարքրված էին Երկիր մոլորակի կյանքի տարբեր ասպեկտների վրա Արեգակի ազդեցությամբ:
Հաջորդ դասախոսությունը տեղի ունցավ այսօր՝ մայիսի 24-ին, 2016թ. ԵրՖԻ-ի սեմինարների գլխավոր դահլիճում և վերաբերում էր տիեզերական եղանակի հիմնական խնդիրներին:

Իր այցի շրջանակներում, պրոֆ. Լիլենսենը կայցելի ԵրՖԻ մի շարք բաժանմունքներ, կքննարկվեն երկու ինստիտուտների համագործակցությունը և մագիստրատուրական և ասպիրանտուրական համատեղ ծրագրերի հավանականությունը: Իր այցեկությունները կներառեն նաև Նոր Ամբերդ և Արագած գիտկայանները, ինչպես նաև Սևան քաղաքը:

ԵրՖԻ-ի տիեզերական ճառագայթների բաժանմունքը ունի տիեզերական միջավայրի ուսումնասիրություն և ցանցային վերլուծություն անվամբ տիեզերական եղանակի ուսումնասիրության ինտենսիվ ծրագիր՝ ստեղծելով մասնիկների գրանցման դետեկտորների համաշխարհային ցանց: /անգլ. SEVAN (Space Environmental Viewing and Analysis Network)/: SEVAN ցանցը, որը տեղադրված է Արագածում, Բուլղարիայում, Սլովակիայում և մի շարք այլ երկրներում, անդադար ուսումնասիրում է Արեգակը՝ մեծ բռնկումները հաղորդելու համար:

Image may contain: 6 people, indoor