2008-09-12 11:10:56 |
Հայկական պատվիրակության մասնակցությունը Եվրոպական Տիեզերայկան Ճառագայթների սիմպոզիում
Եվրոպական Տիեզերայկան Ճառագայթների 21-րդ սիմպոզիումը` ԵՏՃՍ, անցկացվեց Կոշիցեի Տեխնիկական համալսարանում, Կոշիցե, Սլովակիա, 2008թ-ի սեպտեմբերի 9-ից` երեքշաբթի, մինչև սեպտեմբերի 12-ը` ուրբաթ: Սիմպոզիումի գիտական ծրագիրն ընդգրկում էր բանավոր և պոստերային զեկուցումներ հետևյալ թեմաներով`
1. Տիեզերական ճառագայթների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
2. Էներգետիկ մասնիկները և Երկրի մագնետոսֆերան
3. Էներգետիկ մասնիկները հելիոսֆերայում
4. Արեգակնա-երկրային ազդեցությունները ժամային տարբեր գոտիներում
5. Տիեզերական ճառագայթների սպեկտրի կտրուկ փոփոխման մոտից ցածր
6. Տիեզերական ճառագայթները սպեկտրի կտրուկ փոփոխման մոտից բարձր
7. Բարձր էներգիայի փոխազդեցություններ
8. GeV և TeV աստղագիտությունը
9. Եվրոպական նախագծերը տիեզերական ճառագայթների վերաբերյալ
Եվրոպական 20 երկրներից մոտավորոպես 150 գիտնականներ ներկայացրին 76 բանավոր և 120 պոստերային զեկույցներ: Սիմպոզիումի ուղղվածությունը բարձր էներգետիկ գալակտիկական տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունից (սպեկտրի կտրուկ փոփոխման մոտ, մյուոններ,ուժեղ փոխազդեցություններ) մեծապես փոփոխվել է դեպի Արեգակնային-երկրային կապեր, արեգակնային ֆիզիկա և տիեզերական եղանակը:
Հայկական պատվիրակությունը` Ա. Չիլինգարյան, Գ. Հովսեփյան, ներկայացրել է 3 բանավոր և 2 պոստերային զեկույցներ:
Ա. Չիլինգարյան`
Մասնիկների դետեկտորները տիեզերական եղանակի կանխորոշման մեջ:
Գալակտիկական Տիեզերական Ճառագայթների ուսումնասիորւթյունը սպեկտրի կտրուկ փոփոխման մոտից մինչև սպեկտրի կտրուկ նվազելը (10^16-10^19) eV Արագածի Տիեզերական Ճառագայթների Հետազոտական կայանում:
Գ. Հովսեփյան`
Տիեզերական ճառագայթման էներգետիկ սպեկտրը ստացված Արագած սարի վրա տեղակայված MAKET ANI մակերեսային անտենայի միջոցով:
Պոստերային պրեզենտացիաներ`
Հիբրիդային մասնիկներ գրանցող ցանցը տեղակայված միջին-ցածր լայնություններում արեգակնային ֆիզիկայի և տիեզերական եղանակի ուսումնասիության համար, P2.12A, Արագածի տիեզերական միջավայրի կենտրոնի մոնիտորների պարամետրերը` չափված 24-րդ արեգակնային ցիկլի սկզբին:
Սիմպոզիումի միջազգային խորհուրդը որոշեց 2010 թ-ի սիմպոզիումն անցկացնել Ֆինլանդիայի Տուռկու քաղաքում:
Հայկական պատվիրակությունը սիմպոզիումի ընթացքում ինչպես միշտ մասնակցեց Եվրոպական նախագծերի քննարկման ժողովներին, որի անդամ է հանդիսանում ՏՃԲ-ն:նախագծի հանդիպման ժամանակ հայկական պատվիրակությունը զեկույց ներկայացրեց նոր էլեկտրոնիկայի ներդրման մասին Արագածի ստորգետնյա մյուոնային մոնիտորի համար և ամենահավանական սկզբնական պրոտոնի էներգիաների հաշվարկումը Արագածի մասնիկներ գրանցող դետեկտորների համար: Նախագծի մասնակիցների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իսրայելում` փետրվար-մարտ ամիսներին` նախագծի ավարտից անմիջապես առաջ: Վերջնական նախագծի նախնական հաշվետվությունը պետք է պատրաստ լինի 2008թ-ի վերջին:
Լսելով խմբերի բոլոր ղեկավարներին և քննարկելով նախագծի ներկայիս վիճակը` որոշում ընդունվեց որոշ կարևոր փոփոխություններ կատարել և վերանայել նախագծի նպատակները: Հաջորդ հանդիպումը նախատեսվեց Գերմանիայի Կիել քաղաքում 2008թ-ի դեկտեմբերի 3-5-ը: Հայկական պատվիրակությունը առաջարկեց հանդիպման մեջ ընդգրկել գիտական նիստեր 2 թեմաների շուրջ.
-
Ալգորիթմեր ֆիլտրացիա կատարելու ժամանակային շարքերի հարթեցման համար:
-
Տիեզերական եղանակի կանխագուշակումները հիմնված ՆՄ-ի տվյալների վրա:
Նկ 1Գ. Հովսեփյանը զեկուցում է MAKET ANI վերջնական արդյունքների շուրջ
Նկ 2Պոստեր սեսսիա, ձախից աջ` Ի Յաշին ( ՄՃՖԻ, Մոսկվա, ՌԴ), Ա. Չիլինգարյան ( ՏՃԲ, ՀՀ), Պ. Սպիլանտինի (Իտալական դեսպանատան գիտական ատաշեն Մոսկվայում ), Դ. Տիմաշկով ( ՄՃՖԻ, Մոսկվա, ՌԴ, ճանաչվեց սիմպոզիումնի լավագույն երիտասարդ գիտնականը)
Նկ 3INTAS համգործակցային հանդիպումը: Ձախից աջ` Ռ. Բուտիգոյեր, Է. Ֆլյուկիգեր (երկուսն էլ Բեռնի հալմալսարանից, Շվեյցարիա), Ա. Չիլինգարյան (ՏՃԲ, ՀՀ), և նախագծի կազմակերպիչ Ռ. Հիփլեռ (Գրայնշվալդի համալսարան Գերմանիա)
Նկ 4 Ա. Չիլինգարյանը և Եվրոպական սիմպոզիումի խորհրդի նախագահ պրն. Առնոլդ Վոլֆենդալը քննարկում են տիեզերկան ճառագայթների էներգետիկ սպեկտրի առանձնահատկությունները
Նկ 5 Պրոֆեսոր Ջ. Ստամենովը (Բուլղարիայի գիտւթյունների ակադեմիայի Միջուկային Ֆիզիկայի Ինստիտուտի տնօրեն) պարզաբանում է SEVAN դետեկտորի կարգավիճակը Բուլղարիայում
NMDB նիստ: Ձախից աջ` Գ. Հովսեփյան (ՏՃԲ, ՀՀ), Ե. Վաշենյուկ , (Բևեռային Ինստիտուտ, Ապատիտի, ՌԴ, Ռ. Բուտիգոյեր, Ե. Ֆլյուկիգեր (երկուսն էլ Բեռնի հալմալսարանից, Շվեյցարիա), Ա. Չիլինգարյան (ՏՃԲ, ՀՀ)