2014-10-20 11:00:31

Պրոֆեսոր Աշոտ Չիլինագարյանի նախկին ասպիրանտ, գիտությունների թեկնածու` Բագրատ Մաիլյանը ստացել է Ալաբամայի Համալսարանում, Հենցվիլ, ԱՄՆ, ՆԱՍԱ-ի կողմից ֆինանասավորվող գիտաշխատողի պաշտոնը:

Նա աշխատելու է Ֆերմի-ի գամմա ճառագայթների մոնիտորի հետազոտման թիմում` վերլուծելով այդ մոնիտորի գրանցած տվյալները: Ներկայումս Ֆերմին լավագույն տիեզերական սարքավորում է, որը հետազոտում է այսպես կոչված Երկրային գամմա ճառագայթների բռնկումները /անգլ. TGFs/` բարձր էներգիայի մասնիկների հոսքերը, որոնք ծագում են ամպրոպներից: Կիրառելով իր փորձը Վերգետնյա ամպրոպային աճերի ուսումնասիրությունների մեջ, որոնք հետազոտվել են Արագածի դետեկտորիների միջոցով, Բագրատ Մաիլյանը կաշխատի ՆԱՍԱ-յի ճանաչված հետազոտողների հետ` բարելավելով իր գիտելիքները բարձր էներգիայի մթնոլորտային երևույթներում:

Բարձր էներգիայի մթնոլորտային ֆիզիկան գիտության նոր ճյուղ է, որն ուսումնասիրում է ամպրոպների հզոր էլեկտրական դաշտում արագացած ռելյատիվիստական էլեկտրոններից ծնված տարրական մասնիկների հոսքերը: 
Մասնիկների հոսքերը ուղղված են և դեպի բաց տիեզերք, որտեղ դրանց գրանցում են տիեզերքում գամմա ճառագայթների դիտակները, և թե դեպի Երկիր մոլորակի մակերևույթ: Երկրի մակերևույթի էլեկտրոնների, գամմա ճառագայթների և նեյտրոնների, ինչպես նաև ռադիո բռնկումների, էլեկտրական դաշտի, կայծակների գրանցման ամենամեծ սարքավորումները տեղակայված են Հայաստանում, “Արագած” գիտկայանում:
Երկրային գամմա բռնկումների հետազոտություններում ՆԱՍԱ-ն առավել արդյունավետ է` Ֆերմի գամմա ճառագայթների դիտակի վրա տեղադրված LAT և GBM սեպկտրոմետրի միջոցով:

Image may contain: 1 person