2014-09-22 10:55:30

Երկիր մոլորակի մթնոլորտում բարձր էներգիաների մասնիկների <<փնջի>> ձագումը Կայծակներ և Տարրական Մասնիկների Արագածում:

Երևան, Հայաստան, սեպտեմբերի 22-26, 2014թ.


Մագնիտոսֆերայում և մթնոլորտում ամպրոպային վերգետնյա աճերի (TGE), երկրային գամմա ճառագայթների բռնկումների (TGF), ինչպես նաև անցողիկ լուսային դեպքերի նման բարձր էներգիայի պրոցեսները հանգեցնում է Երկիր մոլորակի շրջակա միջավայրի տարբեր դինամիկ պրոցեսների և ունի լայն ատղաֆիզիակական առնչություն: Գեոտիեզերական պլազմաներում <<արագացնող>> կառուցվածքների ուսումնասիրությունը կարող է լույս սպռել՝ տիեզերքի առավել հեռավոր օբյեկտների տիեզերական պլազմաների համանման կառուցվածքի առավել բարձր էներգիայի տարրական մասնիկների արագացման վրա: Մեր մոլորակի լայն շրջակա միջավայրը՝ բարձր էներգիայի աստղաֆիզիկայի համար իրական լաբորատորիա է: 
Բարձր էներգիայի այս երևույթները քննարկելու նպատակով` Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի Նոր Ամբերդ միջազգային գիտաժողովների կենտրոնում կազմակերպվեց գիտաժողով` “Կայծակներ և Տարրական Մասնիկների Արագացում” անվամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն էին` ԵրՖԻ-ի կոսմիկական ճառագայթների բաժանմունքը և Մոսկվայի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի ինստիտուտը` ԵրՖԻ-ի և Եվրոպական Երկրագիտության Միության հովանավորությամբ: ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից, Իսրաելից, Ռուսաստանից և Հայաստանից ժամանած 30 գիտնականներ և ուսանողներ մասնակցեցին գիտաժողովին:
Ելույթները կենտրոնացած էին՝ ամպրոպաբեր ամպերում բարձր էներգիայի արտանետումների մոդելների դիտարկումների ուսումնասիրությանը, ամպրոպաբեր ամպերում ձևավորվող լիցքավորված կառուցվածքների և դրա չափերի գնահատման, մթնոլորտային էլեկտրական արտանետումներից ճառագայթվող ռադիոհաճախականության, մթնոլորտային էլետրական դաշտում հեղեղների առաջացման տարբեր մոդելավորման համեմատությունների, RELEC և CHIBIS-M արբանյակների սարկավորւմներով գրանցված՝ էլեկտրամագնիսկան արտանետումների ուսումանսիրությունների, գրանցված TGF-ների և տիզերական նոր նախագծերի տվյալների վերլուծությունների նոր մեթոդների վրա: 
Քննարկումները լուսաբանում էին հետևյալ հարցերը՝ արդյոք TGE-ները և TGF-ները համաչափ պրոցեսնե՞ր են, արդյոք Արագածում գրանցված լայնածավալ ամպրոպային հոսքերը նո՞ւյնն են ինչ տիեզերքում գրանցված TGF-ների անալոգային TGE-ները, արդյոք տարրական մասնիկների հոսքերի և կայծակների միջև կա՞ պատճառահետևանքային կապ: 


Մասնակիցները համակարծիք էին, որ շատ արդյունավետ կլիներ համեմատել Արագածւմ գրանծված TGE-ների էներգետիկ սպեկտրը TGF-ի դիտարկումների և մոդելների հետ: Ամպրոպաբեր ամպերում բարձր էներգիայի երևույթների ուսումնասիրությունը՝ դառնում է ավելի ու ավելի բազմակողմանի, որն իր մեջ ներառում է՝ երկրորդական տիեզերական ճառագայթների չափումները, մթնոլորտային էլեկտրական արտանետումներից ճառագայթվող ռադիո չափումները, ամպրոպաբեր ամպերի և դրանցից առաջացող արտանետումների օպտիկական մոնիտորինգը, կայծակների գրանցումը և դասակարգումը և օդերևութաբանական մոնիտորինգը: Բազմաչափ չափումների վերլուծությունը՝ ստեղծում ե տվյալների արխիվներում որոնման լուրջ խնդիրներ, երբ տվյալների հոսքը օրիծ օր ավելանւմ ե հետաքրքիր դեպքեր կանակը: Ֆիզիկական վերլություններով զբազվող գիտնականներին օգնելու համար ստեղծված հնարավոր լուծումներից մեկը՝ ներկայացված է Կարլսռուհեի տեխնոլոգիական համալսարանի էլեկտրոնիկայի և տվյալների մշական ինստիտուտի և Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժանմունքի հետ համատեղ նախագծված “ինտելլեկտւալ” տվյալների ուսումնասիրման համակարգում: Համակարգի ինտերֆեյսը ինտերակտիվորեն վիզուալիզացնում է բազմակի ժամանակային շարքերը և ընտրում է զանազան հետազոտական նպատակների համար համապատասխան պարամետրերը: Այսպես մենք փորձում ենք ամբողջությամբ օգտագործել <<մեծ>> տվյալների նոր հայեցակարգը, երբ համապատասխան դիտարկումների ահռելի քանակը՝ աննախադեպ արագ և ճշգրտորեն հասնում է <<նոր>> ֆիզիկայի գագաթնակետին: 
Ինպես միշտ՝ TEPA գիտաժողովի կազմակերպիչները պատրաստել էին զեկույցներ գիտության առավել հետաքրքիր թեմաներով: Գիտնականները և ուսանողները շատ բարձր գնահատեցին Անի Աբրահամյանի /Նոտեր Դամի Համալսարան, Ինդիանա, ԱՄՆ /21-րդ դարի միջուկային ֆիզիակայի սահմանները/, Ռոբերտ Ավագյանի /Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ/ Միջուկային ֆիզիկայի ուսումնասիրությունների և բորոն նեյտրոնային թերապիայի արագացուցչային համալիրը/, Ֆելիքս Ահարոնյանի /Դուբլինի Առաջատար հետազոտությունների ինստիտուտ Իռլանդիա և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա/Բնության առավել արդյունավետ տարրական մասնիկների արագացուցիչները/, Խ. Մելիքսեթյանի /Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտ, Հայաստանում հրաբխային ակտիվությունը/ դասախոսությունները: 

Ելույթները և քննարկումների տեսանյութերը հասանելի են գիտաժողովի կայքում՝ http://crd.yerphi.am/Conferences/tepa2014/home