2014-05-20 10:47:47

Երկինքն Ուսումնասիրող Արագած Մոնիտորը երկնքում հայտնաբերել է Ռուսական Տոպոլ/SS-25 հրթիռը

Մայիսի 24, 2014 թ. ռուսական ռազմավարական հրթիռային ուժերը հաջողությամբ իրականացրեցին Տոպոլ/SS-25 հռթիռի մեկնարկը, որի նպատակն էր փորձարկել <<միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հետագա մարտական նոր ծանրաբեռնվածությունը>>:  Հռթիռի մեկնարկը սկսվել է Մոսկվայի ստանդարտ ժամանակով /MST/ 21:08-ին (Համաշխարհային կոորդիանացված ժամանակով (UTC) 17:08-ին) Կապուստին Յար փորձարկաման տեղամասից դեպի Սարի Շագան փորձարկման տեղամաս, Ղազախստան:

1-3 նկարներում կարող եք տեսնել ժամը 17:12-17:13 (UTC) ընկած հատվածում Արագած մոնիտորի գրանցած վառ պատկերները: Սա մենք համարում ենք Տոպոլ հռթիռի մեկնարկման ապացույց: Երկինքն ուսումնասիրող Արագած մոնիտորը՝ տեղակայված է Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի բարձրադիր հետզոտական կայանում և կիրառվում է երկրային մթնոլորտի բարձր էներգիայի երևույթներն ուսումնասիրելու համար: Մասնավորապես՝ արձանագրում է ամպրոպաբեր ամպերը և միաժամանակ կայանի այլ սարքավորումների հետ միասին՝ գրանցում է բարձր էներգիայի մասնիկների ահռելի հուսքը:

Սույն մոնիտորը հնարավորություն է տալիս հետևել ամբողջ երկնքին` գիշեր, կամ ցերեկ, անձրևային, կամ պայծառ եղանակի ժամանակ՝ ռեալ ժամանակով: Բոլոր տեսախցիկները միշտ միացված են՝ տրամադրելով ամբողջական գունավոր պատկերներ ռեալ ժամանակում: Դուք կարող եք տեսնել՝

·         Արեգակը

·         Լուսինը

·         Մոլորակները

·         Աստղերը

·         Հյուսիսափայլը

·         Ծիր Կաթինը

·         Համաստեղությունները

·         Ամպերը և նրանց ուղղությունը

·         Տեղետվությունը

·         Ամպրոպները

·         Ծիածանը

Արագած տեսախցիկի կատարած պատկերները հնարավոր է տեսնել հետևյալ վեբ կայքում՝ http://crd.yerphi.am/Aragats_Sky_Monitoring

 

Նկ.1 Մեր երկնքում Արագած մոնիտորի գրանցած օբյեկտը /Ռուսական ռազմավարական հրթիռը Տոպոլ/ SS-25/