2010-10-21 12:41:32

ԵՐՖԻ-ին նվիրված հաղորդում Հ1-ի եթերում

Հ1 հեռուստաընկերության «Հրապարակում» հաղորդաշարը իր եթերներից մեկը նվիրել էր Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտին: Այն անդրադարձավ ԵրՖի պատմությանը, լուսաբանեց ինստիտուտի ձեռքբերումները, ինչպես նաև ներկայացրեց ԵրՖի հեռանկարները: Հաղորդումը նկարահանվել էր ինչպես ԵրՖի երևանյան կենտրոնական մասնաշենքում, այնպես էլ Արագածի բարձրադիր կայանում: Հաղորդման լրագրողները կայան բարձրացան մի խումբ ԵրՖի աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք կազմակերպեցին էքսկուրսիա և լրագրողներին ծանոթացրեցին կայանի սարքավորումների և աշխատանքային պայմանների հետ:

Հաղորդումը կարող եք դիտել youtube կայքում, հետևյալ հասցեով.

http://www.youtube.com/watch?v=9N4vlRTY8C0


Նկ 1. ԵրՖի "Բոբռ" ամենագնաց մեքենան Արագածի կայանի ճանապարհին