Հայկական պատվիրակության մասնակցությունը UN/ESA/NASA/JAXA սեմինարին
Հայկական պատվիրակության մասնակցությունը UN/ESA/NASA/JAXA սեմինարին նվիրվածՄիջազգային Արեգակնային Տարի 2007 և Հիմնական Տիեզերական Գիտություն “Միջազգային Արեգակնային Տարի 2007-ի առաջին արդյունքները” թեմաներին` մասնակցությամբ Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայի Արեգակ-Երկրային ազդեցությունների լաբորատորիայի` Բուլղարիայի կառավարության հովանավորությամբ,2-6 հունիսի, Սոզոպոլ, Բուլղարիա
Կոնֆերանսին մասնակից ՏՃԲ-ի պատվիրակությունը ընդգրկում է 5 ՏՃԲ աշխատակիցներ` ԵՄ նախագծերի աջակցությամբ և ԵՊՀ երկու ուսանողներ` ՄԱԿ-ի և ՆԱՍԱ-ի աջակցությամբ: Ընդհանուր առմամբ ներկայացվեցին 4 բանավոր և 8 պաստառային պրեզենտացիաներ: Բոլոր պրեզենտացիաները հիմնված էին Արագածի Տիեզերական Միջավայրի Կենտրոնի տվյալների և ՏՃԲ-ի կողմից նախաձեռնված և ղեկավարվող մասնիկներ գրանցող SEVAN ցանցի առաջին արդյունքների վրա: ՄԱԿ-ի Տիեզերական Տարածությունների Հարցերի Գրասենյակը հրապարակեց հատուկ վկայական` SEVAN-ին աջակցության վերաբերյալ (տես կից):
Կոնֆերանսի ընթացքում անցկացվեց ժողով INTAS 8777 նախագծի վերաբերյալ`Գերմանիայի, Շվեյցարիայի և Իսրայելի գործընկերների մասնակցությամբ: Ուսումնասիրվեց ներկա գործունեությունը և որոշում ընդունվեց շարունակել Արագածի սարքավորումների ձևափոխությունները, ինչպես նաև իրագործել դետեկտորի մանրամասն մոդելավորումը: Այդ նպատակով որոշում ընդունվեց Արթուր Ռեյմերսին 2008թ-ի օգոստոսին 2 շաբաթով գործուղել Բեռնի համալսարան: SEVAN խմբի բուլղարացի և խորվատացի անդամների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեց SEVAN- ի կառուցվածքը. Ֆոտոբազմապատկիչի կաղապարի մեխանիկական մասերը` պատրաստված խորվատիայի խմբի կողմից, ուսումնասիրվեցին և հարմարեցվեցին հայկական պատվիրակության կողմից բերված ֆոտոբազմապատկիչին, քննարկվեցին և հաստատվեցին դիզայնի բոլոր մանրամասները: 2008 թ-ի ամառ-աշնանը պլանավորվեց հայկական մասնագետների այցը Բուլղարիա և Խորվատիա` դետեկտորի վերջնական կառուցման նպատակով: Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռոլֆ Բիթգոֆերի հետ` Բեռնի համալսարանից, քննարկվեց նոր սկսված NMDB ծրագրի ներկա կարգավիճակը, հստակեցվեց Հայաստանի ներդրումը ծրագրի մեջ: Մարդկանց ուշադրությունը հրավիրվեց DVIN 5 ծրագրին և հայկական խմբի կողմից մշակված նեյտրոնային մոնիտորի էլեկտրոնիկայի վրա, որն այժմ փորձարկվում է ՏՃԲ-ում:
Ա. Չիլինգարյանն իր զեկույցում շեշտադրեց մասնիկներ գրանցող դետեկտորների համաշխարհային ցանցի կարևորությունն ու նշանակությունը, ինչպիսիք են Նագոյայի և Շինշու համալսարանների կողմից համակարգվող ՆՄ ցանցը: Ա. Ռեյմերսը ներկայացրեց նոր ստեղծված մասնիկներ գրանցող SEVAN ցանցի առավելություննները, որը միաժամանակ չափում է 3 տիպի երկրորդական տիեզերական ճառագայթներ:

Նկ.1ՏՃԲ խումբը նախապատրաստվում է պաստառների ներկայացմանը, ձախից աջ. Ա. Եղիկյան, Ա. Ռեյմերս, Կ. Առաքելյան, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ա. Հովհաննիսյան, մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Տ. Կարապետյան, Գ. Հովսեփյան


Նկ.3 Գագիկ Հովսեփյանը ,ՏՃԲ-ից,ՄԱՏ (IHY) ղեկավար հանձնաժողովի նախագահ Ջո Դավիլլային բացատրում է SEV

Նկ.4 Հայկական պատվիրակությունը ԵՄ տիեզերական հարցերով գրասենյակի ավագ գիտաշխատող Հանս Հուբոլտի և Զագրեբի աստղադիտարանից Ջադրանկա Ռոշայի հետ

