Ա. Չիլինգարյանի հաշվետվությունը DESY կատարած այցի վերաբերյալ, Կիել, Համբուրգ, Կարլսրուհ, Գերմանիա, 2-12-ը դեկտեմբերի 2008
Դեկտեմբեերի 2-ին DESY-ում կայացավ հանդիպումվերջինիս խորհրդի ղեկավար Ալբրեխտ Վագների և հետազությունների գծով փոխտնօրեն ՄանֆրեդՖլայշերի հետ:
ԵրՖի-ի զարգացմանն հավանական մարտավարությունների քննարկումից հետո պրոֆ. Վագները ցանկություն հայտնեց ընդգրկվել ԵրՖի խորհրդում` ինստիտուտի գիտական ուղղություններին ծանոթանալու համար:
HERA-B դետեկտորի զննումից հետո որոշում ընդունվեց,որ ՏՃԲ-ի աշխատակիցները կմասնակցեն դետեկտորի դեմոնտաժման աշխատանքներին, DESY-ին կհոգա ճանապարհածախսերը և սարքավորումներ և նյութեր կուղարկի ՏՃԲ:

Նկ 1. Մանֆրեդ Ֆլայշներըբ և Աշոտ Չիլինգարյանը HERA-B փորձի թիրախի մոտ, DESY, 2 դեկտեմբերի 2008թ.
ՆՄՏԲ (NMDB) միջանկյալ հանդիպումը տեղի ունեցավ 2008թ-ի դեկտեմբերի 3-5-ը Քրիստիան Ալբրեխտսի անվան Կիելի Համալսարանի Փորձարարական և Կիրառական ինստիտուտում:
2008թ-ի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ գիտական նիստ նեյտրոնային մոնիտորների տվյալների որակի վերահսկողության, մասնիկների տվյալների վրա հիմնված կանխագուշակման և նախազգուշական ազդանշանների վերաբերյալ, որտեղ Արագած խումբը ներկայացրեց 2 զեկույցներ:
- Միջին ֆիլտրացիոն ալգորիթմեր ստորգետնյա դետեկտորների համար
- Երկրի և տիեզերածին սարքավորումների միջոցով հզոր ռադիացիոն փոթորիկների կանխագուշակման հնարավորությունները
NMDB համագործակցության ուշադրությունը գրավեց նորաստեղծ SEVAN մասնիկներ գրանցող դետեկտորների ցանցը: Այն ընթացքում, երբ տեղի էր ունենում հանդիպումը, ԵրՖի-ի փորձագետների մի խումբ տեղադրում էր SEVAN դետեկտորներ Բուլղարիայում և Խորվատիայում: SEVAN դետեկտորներները, որոնք միաժամանակ չափում են տիեզերական ճառագայթների լիցքավորված և չեզոք հոսքեր, լուրջ առավելություն ունեն նեյտրոնային մոնիտորների նկատմամբ և կկիրառվեն ինչպես արեգակնային ֆիզիկայի հիմնական հետազոտությունների, այնպես էլ գեոմագնիսականև ռադիացիոն փոթորիկների կանխագուշակման համար` տիեզերքի հետազոտության մեջ բազմաբիլիոն ներդրումներ խնայելով:

Նկ 2 ՆՄՏԲ համագործակցության հանդիպումը Կիելի Քրիստիան Ալբրեխտի անվան համալսարանում, 4-ը դեկտեմբերի 2008թ.
Հանդիպման երկրորդ օրը քննարկվեցին 1-3 աշխատանքային փաթեթները: Նոր Տվյալների Գրանցման էլեկտրոնիկայի (DAQ) քննարկման ժամանակ նեյտրոնային մոնիտորներով աշխատող խմբերին առաջարկվեց գրանցող էլեկտրոնիկա և բարձաձայնվեցին միքանի կարևոր կետեր. NKUA խումբըպլանավորում է առաջարկել PC- հիման վրա DAQ էլեկտրոնիկա,որն աշխատում է PCI Advantech 1780 և1710 քարտերով:20 µs մեռյալ ժամանակահատվածը ընդունվում է բոլոր մասնակիցների կողմից որպես նորմա.
ՏՃԲ փորձագետների կողմից նախագծված և մշակված մեկ ուրիշ տեղադրված տվյալների գրանցման էլեկտրոնիկա կլինի առաջարկվող DAQ համակարգերի մեջ:
NMDB-ի տվյալների բազան իր վերջնական տեքն է ստանում և բոլոր խմբերն իրենց տվյալներն ուղարկում են դրան: NMDB-ն ստեղծված է MSQL5.1 ծրագրով, իսկ NMDB.eu-ի ինտերնետային էջերը ստեղծված են DRUPAL-ով: NMDB-ի ուսումնական կայքը կարող է ունենալ նույն նախագիծը, կամ հանդես գալ որպես առանձին էջ իր սեփական դիզայնով` արդեն իսկ նախագծված Արագած խմբի կողմից:
Հայկական խումբը (Արամ Եղիկյան), կպատրաստի բարդ ինտերֆեյսային ծրագիր ժամանակային շարքերի վիզուալիզացմանև համեմատությունների համար: ՆՄՏԲ-ի համար ինտերֆեյսայինծրագրի մշակումը Արագածի և Փարիզի հետազոտական խմբերի կողմից կկատարվի իրարից անկախ: Երկու խմբերն էլ պետք է համագործակցեն և համաձայնեցնեն իրենց գործունեությունը Աթենքիև Օուլուի խմբերի հետ:
Աշխատանքները օգտատերերի աշխատանքային գործիքների շուրջ դեռևս շարունակվում են: Արագած և IZMIRAN խմբերն աշխատում են ֆիլտրացիոն ալգորիթմերի վրա, որպեսզի ստուգեն հնարավոր սխալները ժամանակային շարքերի մեջ: Ասկար Իբրագիմովը Օուլու խմբին դիմեց տվյալների բազայի ամբողջական ստուգման հասարակ ֆիլտրերի համար: Նա նաև առաջարկեց ստեղծել հասարակ գործիք` աղյուսակները ֆիլտրելուց հետո թարմացնելու համար:
Ուսանողների և նախագծի կրթական բաժինների վերապատրաստման խնդիրը շատ կարևոր է և նախատեսվում է ուսանողների համար դասընթացներ կազմակերպել (ուղարկել Փարիզ մինչև մարտի 1-ը):
Եվրոպական հանձնաժողովները առաջարկում են կազմակերպել միջազգային հանդիպում, որտեղ կհրավիրվեն մասնակիցներ այլ մայրցամաքներից` մասնիկներ գրանցող դետեկտորների գլոբալ ցանց ստեղծելու համար: Կմեկնարկի Տիեզերական եղանակի նոր նախաձեռնությունը ISWI` տիեզերական եղանակի ցանց: ՆՄՏԲ-ի հաջորդ հանդիպումը ծրագրված է ICRC-ում (Կարմիր Խաչի Միջազգային Հանձնաժողով) ` Լոդզում, հուլիսի 5-12-ը, որտեղ կեսօրյա հանդիպում կկայանա Մարիա Գիլլերի հետ:
ՆՄՏԲ-ի դպրոցը նախատեսված է կազմակերպել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, այն կարող է լինել Հայաստանում (մենք պետք է նախապատրաստենք բրոշյուր և ներկայացնենք դպրոցի բյուջեն): ՆՄՏԲ-ի տարեվերջյան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-5-ը`Հունաստանում կամ Իսրայելում:
Լև Դորմանը հայտնում է, որ INTAS-ի վերջնական հանդիպումը կկայանա 2009 թ-ի փետրվարի 8-12-ը: Նա նաև հայտնում է նոր COST Action ES0803 Europe “Տիեզերական եղանակի արդյունքներիև ծառայությունների զարգացումը Եվրոպայում” նախագծի առաջին հանդիպման մասին: ՏՃԲ-ի` այս միջոցառմանը մասնակցության հնարավորությունները պետք է շտապ ուսումնասիրվեն և ուղղարկվեն համապատասխան նամակներ:
Կառլսռուհում ՏՃԲ-ի աշխատակիցներ Սուրեն Չիլինգարյանի և Արամ Եղիկյանի հետ հանդիպման ժամանակ մանրամասնվեց ADAS և DVIN ծրագրերի վերաբերյալ նրանց աշխատանքային ծրագրերը: Նրանց կողմից ստեղծված ծրագիրը ASEC տվյալներ ընդունող և ներկայացնող համակարգի կարևորագույն մասն է կազմում, որը հնարավոր է դարձնում տվյալների փախանցումը Արագածի լանջերին տեղակայված մասնիկներ գրանցող դետեկտորներից և դրանց ներկայացումն ինտերնետում:
Քննարկվեցին նաև Արագած խմբի մանակցությունըՆՄՏԲ-ին, ինպես նաև ՏՃԲ-ի կողմից ստեղծված ծրագրի նախագիծը` նախատեսված SEVAN-ի համաշխարհային ցանցի համար:Ծրագիրը պետք է լինի ոչ կենտրոնացված և անկախ: SEVAN-ի յուրաքանչյուր ճյուղին պետք է հասանելի լինեն SEVAN-ի բոլոր կայանների տվյալները`տվյալների վերլուծության և ուսումնական նպատակներով:
Կառլսռուհի Միջուկային Ֆիզկայի ինստիտուտը ակտիվորեն մասնակցում է աշխարհի ամենամեծ տիեզերական ճառագայթներին նվիրված փորձի մեջ` AUGER համագործակցություն, Արգենտինա: Վերջերս AUGER –ը սկսել է շատ հետաքրքիր արդյունքներ տրամադրել բարձրագույն էներգիայի տիեզերական ճառագայթների բնույթի և ծագման վերաբերյալ: Ըստ AUGER –ի արդյունքների բարձրագույն էներգիայի տիեզերական ճառագայթների հիմնականում իոնային միջուկներ են:
Կառլսռուհի հետազոտական կենտրոնի Էլեկտրոնիկայի և տվյալների վերլուծության ինստիտուտի տնօրենի հետ հանդիպման ժամանակ կնքվեց համաձայնագիր, ըստ որի Նոր-Ամբերդում պետք է ստեղծվի FM անտենաների ցանց` արեգակնային ռադիո ճառագայթումների մոնիթորինգի համար: Առաջին 3 անտենաները կտեղադրվեն (պրոֆեսսոր Գեմմեկեն 2 անտենաներ կբերի Հայաստան 2009 թ-ի մայիսին) և չափումները կսկսվեն 2009 թ-ի ամռանը: Կաղապարը կպատրաստվի ՏՃԲ-ի մասնագետներրի կողմից,ծրագրին վերաբերվող գրականությունը կուղարկվի Գերմանիայից:
Պրոֆեսսոր Գեմմեկեն համաձայնվեց ընդգրկվել ԵրՖի-ի խորհրդում` նորամուծական/կոմերցիոն ծրագրեր ստեղծելուն նպաստելու համար:
Պրոֆեսսոր Յոհաննես Նափը` Լիդսի համալսարանի Ֆիզիկայի և Աստղագիտության դրպոցից, ևս համաձայվեց ԵրՖի-ի խորհրդի անդամ լինել: Պրոֆեսսոր Նափը աշխարհի ամենահայտնի տիեզերական ճառագայթների AUGER և VERITAS համագործակցությունների ակտիվ անդամ է, CORSIKA կոդերի հեղինակ, որը լայնորեն կիրառվում է տիեզերական ճառագայթներով զբաղվող հանրության մեջ, ինչպես նաև “ ASTROPARTICLE physics” լրագրի խմբագիր: