Ա. Չիլիլնգարյանի զեկույցը Կանադայում հուլիսի 13-23-ը կայացած COSPAR-ի 37-րդ կոնգրեսի մասնակցության վերաբերյալ
Կանադայում կայացած COSPAR-ի 37-րդ կոնգրեսն ամենախոշոր իրադարձություններից մեկն էր 1960թ-ին COSPAR-ի ստեղծումից ի վեր: 50 երկրներից ժամանած 2500 գիտնականներ և ուսանողներ ներկայացրին 1500 զեկույցներ 87-ից ավելի նիստերի ընթացքում, որոնք ներառում էին տիեզերքի հետազոտության բոլոր բնագավառները` սկսած մոլորակի պաշտպանությունից մինչև նորագույն աստղերի պայթյունների մեջ ժայթքման դինամիկան: Ես մասնակցեցի հետևյալ նիստերին`
- HO-Տիեզերական մասնիկների ֆիզիկա
- D12-Արեգակնային պրոցեսներ. Միջազգային Արեգակնային Տարի 2007-ից հետո, D22-Նոր մոտեցումներ Արեգակ-Երկիր կապերին, բազմարբանյակային նկարահանումներ և տեղային հետազոտություններ:
- D23-Բարձր էներգետիկ մասնիկների դեպքեր` անցյալ, ներկա, ապագա
- E13-Աստղաֆիզիկական ցնցումներ` Տիեզերական հետազոտություններ հակառակ մոդելավորմանը
- E12-Բարձր էներգետիկ արագացման պրոցեսներ գերնոր աստղերի պայթյունների ժամանակ, PWEe, միկրոբլազերներ և երկաստղեր, keV-ից TeV միացումներ:
- PSW1-Տիեզերական եղանակ` նախապատրաստություններ հաջորդ արեգակնային մաքսիմումին:
Բազմաթիվ նոր դիտարկումների և հասկացությունների շարքում ես կարող եմ նշել`
Արեգակնային բռնկումների մեջ մասնիկների արագացման նոր հասկացությունը մագնիսկան վերամիավորումների ժամանակ: Վերամիավորում տեղի է ունենում ոչ թե մեկ այլ բազմաթիվ դիրքերում` արեգակի մակերեսի և պսակի վրա մեծ մագնիսական դաշտ ունեցող ակտիվ շրջաններում: Վերամիավորման բազում օջախները կազմում են կղզիների արշիպելագներ` հստակ սահմանագծերով, և մասնիկների արագացում տեղի է ունենում, երբ էլեկտրտրոնները և իոնները հատում են այս սահմանները: Պսակի վրայի մագնիսական շղթայի արմատից վերև այս շրջանը կազմում է մասնիկների արագացման օջախը և տեսանելի է բարձր էներգետիկ ռենտգենային ճառագայթման ժամանակ` արբանյակային ռենտգենյան հետազոտական կայաններից: Վերամիավորման շրջանը և քրոմոսֆերաները միացնող օղակները կազմում են մասնիկներ գերող շրջաններ` մագնիսական ճնշման հետևանքով արեգակի մակերեսին մոտեցող մասնիկներն ուղղվում են դեպի հետ` վերամիավորման սահմանի մոտ և այսպեսշարունակ մինչև որ նրանց էներգիան բավականին կմեծանա, կամ մինչև մագնիսկան դաշտի սահմանի բացվելը:
Ռենտգենային արբանյակային հետազոտական կայանները և Չերենկովյան մթնոլորտային գամմա-ճառագայթային աստղադիտակները հանդիսանում են գերնոր աստղերի պայթյունների ժամանակ մագնիսկան դաշտի մինչև 0,2 մգ մեծացման ապացույց` ոչ գծային մասնիկների պլազմա փոխազդեցությունների և գերնոր ատղերի մնացորդների, գամմա ճառագայթներիև ռադիոալիքների բավական մանրամասն կառուցվածքի շնորհիվ :
Ես կարծում եմ, որ աստղային օբյեկտների դիտարկումների բազմաչափ կամպանիաները բավականաչափ հաջող են նոր ֆիզիկական եզրակացությունների և մոդելի ընտրության մեջ: TeV գամմա-ճառագայթների առաջացման Կոմպտոնի Հակադարձ սցենարը կարող է բացառվել և հետևաբար TeV գամմա-ճառագայթների hադրոնային բնույթը կարող է ընդունվել որպես ամենահավանականy:Սա շատ մեծ նվաճում էր` 100 տարի առաջ տիեզերական ճառագայթների հոսքը ուսումնասիրելուց և վերերկրյա մթնոլորտային տեղումների ինտենսիվ փորձարկումներից 50 տարի անց, ժամանակակից փորձարարական տեխնոլոգիաները վերջապես հաստատում են տիեզերական ճառագայթների առաջացումը:
Ես ներկայացրեցի հետևյալ զեկուցումները`
- “Վերգետնյա Մասնիկներ գրանցող դետեկտորներ Տիեզերական եղանակի կանխագուշակման մեջ” -զեկույցը հաստատվել է որպես բանավոր ներկայացում PSW1 գիտական նիստի ընթացքում:
- "SEVAN մասնիկներ գրանցող ցանց` տեղակայված միջին-ցածր բարձրությունների վրա Արեգակնային ֆիզիկայի և Տիեզերական Եղանակի ուսումնասիրության համար"- հաստատվել է որպես բանավոր ներկայացում D12 գիտական նիստի ընթացքում:
- "Գալակտիկական Տիեզերական ճառագայթների ուսումնասիրություն` “ծնկից» մինչև «շեմը» (1017-1019 ) ԷՎ Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտական կայանում"- հաստատվել է որպես բանավոր ներկայացում E19 գիտական նիստի ընթացքում:
Հուլիսի 20-ին ես մասնակցեցի COSPAR-ի համաժողովին` որպես այս կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ: Ժողովի ընթացքում որոշվեց, որ COSPAR-ը կօժանդակի Հայաստանում կայանալիք “Ռադիացիոն և գեոմագնիսական փոթորիկների կանխագուշակումը մասնիկներ գրանցող ցանցի միջոցով (FORGES 2008) գիտաժողովին, որը տեղի կունենա 2008թ-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը , Նոր-Ամբերդի Միջազգային կոնֆերանս կենտրոնում:
Հանդիպման թեման անմիջապես առնչվում էր A1554 ISTC նախագծի խնդիրների հետ: Բազմաթիվ քննարկումների ընթացքում ես եկա այն եզրակացության, որ A1554 ISTC նախագծի նպատակները և դրանց նախատեսված իրագործումը` զետեղված աշխատանքային պլանում, շատ կայուն են, տեղին և հասանելի:
ՏՃԲ-ի ընթացիկ միջազգային նախագծերին մասնակից գործընկերների հետ համաժողովների ընթացքում (FP7 NMDB and INTAS ) մենք քննարկեցինք միացյալ հետազոտությունների ներկա կարգավիճակը և նախատեսեցինք նոր ժողովներ և հրապարակումներ:
A1058 Նախագծի մենեջեր` Ա. Չիլինգարյան
22.07.08